Արտաքին 3 տարի առաջ - 19:33 05-11-2022

Թեհրանն ու Մոսկվան դեմ են արևմուտքի միակողմանիության և կոշտ պատժամիջոցների քաղաքականությանը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնություն փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, հանդիպումը կայացել է Թեհրանում ընթացող ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի ազգային համակարգողների առաջին հանդիպման շրջանակներում։

Աբդոլլահյանն ընդգծել է, որ արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ձգտում են տիրել աշխարհին և հակադրվել անկախ երկրներին։ Իրանի արտգործնախարարը կարևոր է համարել հանդիպման ուղերձը՝ միակողմանիության և կոշտ պատժամիջոցների դեմ պայքարում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակի, ինչպես նաև երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման կապակցությամբ։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային և միջազգային բազմաթիվ հարցերի շուրջ Իրանի և Ռուսաստանի միասնական դիրքորոշմանը։ Նա նշել է, որ արևմտյան պատժամիջոցներն ուղղված են աշխարհում գերիշխելու նպատակով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի տեղեկատվական պատերազմին, որպեսզի ազդեն երիտասարդության վրա և անջրպետ առաջացնեն սերունդների միջև։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը