Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:41 03-11-2022

Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակելու է ապակայունանալ․ Արման Մելիքյան

Ֆակտոր թիվիի «Հարցազրույց» հաղորդման հյուրը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն է։ Վերջինս խոսել է Սոչիի եռակողմ հանդիպման մասին։

«Կարծում եմ, որ եթե սուր անհրաժեշտություն առաջանա, նախագահ Պուտինը Իլհամ Ալիևին համոզելու հետ կապված մեծ բարդությունների առջև չի կանգնի, բայց բոլոր դեպքերում այս միջանկյալ հանդիպումը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ հանգեցրել է որոշակի ետնաբեմային պայմանավորվածությունների, որոնց վերաբերյալ դրա մասնակիցները առայժմ չեն խոսելու և փորձելու են ինչ-որ բաներ կյանքի կոչել։ Անհրաժեշտ է ելնել նաև այն հանգամանքից, որ իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների ծիրում է, այլև առհասարակ մեր տարածաշրջանում գնալով բարդանում է և բարդանում է հիմնականում ի հաշիվ նրա, որ Իրանում է իրավիճակը ապակայունացվել և Իրանը նաև իր դեմ ուղղված մարտահրավերներ է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքից, նաև այն հանգամանքից, որ տարածաշրջանում կարող են հայտնվել ԵՄ դիտորդները, որոնք արդեն հայտնվել են, կարող են գալ նաև նոր առաքելություններ։ Այս տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակելու է ապակայունանալ ի հաշիվ նոր գործոնների»։

Մելիքյանը կարծիք հայտնեց, որ Սոչիի հանդիպման ժամանակ հնարավոր է՝ եղել են հարցեր, որտեղ փոխզիջման գնալ հնարավոր է եղել, բայց կան շատ հարցեր, որոնք այդ եռակողմ հանդիպումից դուրս են մնացել, և կողմերից յուրաքանչյուրը իր խաղն է շարունակելու խաղալ։

Հարցին, թե Մոսկվան իրական լուծում ուզում է, և քայլեր կանի՞ այդ ուղղությամբ, Մելիքյանը ասաց, որ Մոսկվայի համար ցանկալի կլինի այնպիսի պայմանագիր, որը կապահովի ռուս խաղաղապահների անժամկետ Արցախում գտնվելը։

Մելիքյանի համոզմամբ՝ դելիմիտացիայից հետո ադբեջանական զորքը պետք է հետ քաշվի։ Կարելի է տեսնել պայմանական սահման, որի երկու կողմերում զորքերը պետք է լինեն պայմանական գծից մոտավորապես հինգից տասը կիլոմետր հեռավորության վրա։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»