Ներքին 3 տարի առաջ - 16:15 03-11-2022

ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը թողեց առանց քննության

Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը որոշեց թողնել առանց քննության՝ հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով։

Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ԲԴԽ նախկին նախագահի պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով 13 տարի առաջ կայացված որոշման համար։

Նշենք, որ Վարդան Ջհանգիրյանը 2009թ. մարտի 31-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ նա չի ենթարկվել` չշարժվելու մասին իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի օրինական պահանջին, ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ և բախվել ոստիկանության ավտոմեքենային, չի ենթարկվել իր մոտ պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Դատավճռով Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանը՝ վարույթ չի ընդունել բողոքը:

Վարդան Ջհանգիրյանը հետագայում ազատվել է պատժից՝ համաներմամբ:

2021թ մայիսի 18-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ արձանագրելով Վարդան Ջհանգիրյանի իրավունքների խախտումը, ինչն էլ հիմք է հանդիսացել գործը շուրջ 13 տարի առաջ քննող դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու։

Ըստ ԲԴԽ ներկայացված միջնորդության՝ Մնացական Մարտիրոսյանը, հաշվի չառնելով Վարդան Ջհանգիրյանի առողջական վիճակը, որոշում է կայացրել նրա մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար բերման ենթարկելու մասին։

Ըստ ՄԻԵԴ-ի՝ Վարդան Ջհանգիրյանի իրավունքները խախտվել են, վերջինս ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ ՀՀ արդարադատության նախարարությունը գտնում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կոպիտ անփութություն է ցուցաբերվել։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան