Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:09 31-10-2022

Աննա Հակոբյանը մինչև երեկո կհանի զոհվածի ծնողի ընտանիքի լուսանկարը. ինչու էր այն տեղադրել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի երեք օր առաջ արված ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ անդրադարձել էր զոհված տղաներին, նշելով, որ «մենք պետք է մեև սուգը թաղենք այնպես, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա զինվորին» և դրան կից տեղադրել էր Ազատյանների ընտանիքի լուսանկարը։



Վիգեն Ազատյանը՝ պատասխանելով հարցին, թե նկարը տեղադրելու նույն օրը՝ մինչև երեկո, ժամանակ էր տվել Աննա Հակոբյանին՝ հեռացնելու Ազատյանի ընտանիքի նկարը, բայց ստացվեց այնպես, որ գրառումը դեռ վարչապետի տիկնոջ էջում է, այդ դեպքում ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ պատասխանեց.

«Ինձ հետ կապի են դուրս եկել գրառումից մի քանի ժամ հետո, դե, չասեմ ովքեր, այն մարդիկ, ում հետ ես փորձեցի կապի դուրս գալ, ու ստացվեց, իրենց շրջապատից էր։

Հիմա խնդիրը հետևյալի մեջ է, կարծում եմ՝ այսօր, եթե չէ, ապա վաղը, մեկնաբանություն է լինելու տեքստի վերաբերյալ հենց Աննա Հակոբյանի կողմից, ու միայն, «գրող կոչեցյալը» կարող է ասել, թե իր միտքը որն է եղել։ Բայց խոսքերն իր հետևյալն են, որ Վիգենի արձագանքից հետո ես չեմ պատրաստվում դա ջնջեմ։ Դա ինքը ասել է, ու ասել այնպես, որ այդ ինֆորմացիան ինձ հասնի։

Պատերազմ է հայտարարել, պատերազմն ընդունվել է։ Բայց չեմ կարող ասել, թե ինչեր եմ ես արդեն անում, ինչեր եմ պատրաստվում անել։ Իմ գրառումից մի քանի րոպե հետո է հասել, առաջինը ես գրեցի, հետո եկան իմ տուն, որովհետև ի վիճակի չէի մեքենա վարելու, չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց ինձ հետ այդ առավոտ։

Նման երևույթներին, էակներին պետք է բացատրել, որ ձեր ոչ գովաբանելն է մեզ պետք, ոչ փնովումն է պետք, հեռու մնացեք մեզանից, քանի չունեք վառ ապացույցներ ձեր անմեղության, որը որ չգիտենք կունենաք, թե ՝ չէ»։

Վիգեն Ազատյանը նաև հավելեց, որ ամեն ինչ նոր է սկսվում, հետաքրքրիր իրադարձություններ են լինելու.

«Ինքն ասում է, որ պատահական նկար է, որովհետև լավագույն նկարներից մեկն է, իմաստավոր, այսինքն՝ Եռաբլուրում մեծ Արմանը, փոքր Արմանը, իրենց մաման էին, բայց չգիտեմ, հոգու խորքում ես չեմ հավատում, որ պատահականություն գոյություն ունենա այս կյանքում։

Հազարավոր նման նկարներ կան, ինչո՞ւ իր կողմնակիցների նկարներից չեն դրել, ովքեր էլի որդիներ են կորցրել պատերազմում, կան նաև այնպիսիններ, ովքեր ընդհանրապես չեն խառնվում ոչ մի բանի մեջ, թող իրենցը դրվեր։

Իմ տղան ոչ առաջինն էր, ոչ էլ՝ վերջինը։ Կարելի է հասկանալ ինչն է պատճառը։ Եթե նման բան չլիներ, ես երեկ հաստատ կլինեի Արցախում ու կմասնակցեի հանրահավաքին, ամեն ինչ թողել ենք, ու զբաղվում ենք անբովանդակ գրառումով։ Ամբողջ Եռաբլուրի գաղափարակից ծնողներով համախմբվել ենք ու զբաղված ենք այս գրառումով, որովհետև սա իմ անձը չի, իմ ընտանիքի հարցը չի, մեզնից մեկին որ կպնում են, ուրեմն բոլորին են կպնում։

Ու ստացվեց, որ բոլորիս շեղեցին այն գործից, որը պետք էր, ու մենք պետք է հենց դրանով զբաղված լինեինք։ Հավատացեք, հարյուր տոկոսով, չգիտեմ քանի հոգի, բայց երեկ Արցախում էինք լինելու, արդեն կային պայմանավորվածություններ, որ գնայինք ու միջոցառմանը մասնակցեինք։ Շատ հանդիպումներ կային պլանավորած, բայց չկարողացանք գնալ, բայց երեք օր է, ոչ քուն կա, ոչ էլ դադար»։