Արտաքին 3 տարի առաջ - 15:49 31-10-2022

Վրաստանի վարչապետը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ինչպես տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։

Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են Վրաստանին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի և առևտրի նախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղը սեպտեմբերին այցելել է Թբիլիսի։ Այս այցից հետո հայտարարվեց, որ Վրաստանն ու ԱՄԷ-ն շուտով բանակցություններ են սկսելու ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ։

Վրաստանը և ԱՄԷ-ն դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հոկտեմբերի 20-ին։ Երկրներն աշխատում են կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու և երկկողմ այցելությունների ակտիվացման ուղղությամբ։ Վրաստանը և ԱՄԷ-ն շահագրգռված են զարգացնել համագործակցությունը տնտեսության, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը