Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:19 30-10-2022

Անհնարին է լինել Ադրբեջանի կազմում, որտեղ հայատյացությունը խոր արմատներ է ձգում երկրի ներսում. Քաջիկ Հարությունյան

«30 տարվա մեր անցած փառահեղ ուղին կրկին մեզ Վերածննդի հրապարակ բերեց։ Քանի որ վերջին շրջանում որոշ ուժեր փորձում էին արժեզրկել այս հողի վրա թափված հայի արյունը, այո ամեն կերպ փորձեցին արժեզրկել։ Այսօր ոտքի ենք ելնում, որ պահենք մեր անմահ հերոսներին տված խոստումը, մեր ճակատագրին տեր կանգնենք»։

Այս մասին Արցախում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը։

«Անհնարին է լինել Ադրբեջանի կազմում, այն Ադրբեջանի, որտեղ հայատյացությունը խոր արմատներ է ձգում երկրի ներսում։ Համաձայնվել այդ մտքի հետ նշանակում է ինքնակամ գնալ ոչնչացման։ Այսօր մենք ավելի քան երբևէ պետք է լինենք միակամ»,- ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը