copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:35 29-10-2022

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք բարեգործական մի շարք ծրագրեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի պատասխանատուների՝ Արցախի զարգացման ծրագրերին մասնակցության պատրաստակամությունը, ընդգծել, որ նմանօրինակ ներդրումների նշանակությունը մեծապես կարևորվում է հետպատերազմյան հիմնախնդիրների հաղթահարման առումով:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումների շուրջ: