Ներքին 3 տարի առաջ - 19:35 28-10-2022

Զատուլինի ու Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքը առճակատում է դիվանագիտական հարթակում․ քաղաքագետ

«Սա կարելի է բնութագրել որպես առճակատում՝ դիվանագիտական հարթակում, որովհետև և՛ Մարգարիտա Սիմոնյանը և՛ Զատուլինը մասնավոր անձեր չէին, ներկայցնում են բավականին կարևոր պետական և լրատվական դաշտեր»։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով ռուսական կողմի հայտարարությանը, որ իրենք Կոնստանտին Զատուլինին ու Մարգարիտա Սիմոնյանին Հայաստանում անցանկալի անձ հայտարարելու պատճառների պարզաբանման ակնկալիքով դիմել են հայկական կողմին։

«Հիմա, եթե հայկական կողմն է արգելել նրանց մուտքն այն առումով, որ նրանց հայտարարությունը չէր նպաստում հայ- ռուսական հարաբերությունների բարելավմանը կամ զարգացմանը, բնականաբար, այստեղ հասկանալի է, որ Ռուսաստանը պետք է պահանջեր՝ պարզաբանել, թե կոնկրետ որ հայտարարության մասին է խոսքը, և հայտարարությունների որ մասն է վնասում հայ- ռուսական հարաբերություններին»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ պարզաբանմամբ որոշումը չհիմնավորելու դեպքում նոր սկանդալի սկիզբ կարող է դրվել․ «Ես բավականին լուրջ վտանգ եմ տեսնում այն առումով, որ ինչքան էլ Արևմուտքը փորձի փոխարինել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մոդերատորի դերակատարումը, Արևմուտքն այստեղ չունի ռազմական ներկայություն, Արևմուտքը չունի ազդեցության որևէ լծակ՝ թուրք-ադրբեջանական դաշինքի նկատմամբ։ Եվ քանիցս Էրդողանն ու Ալիևը հայտարարել են, որ իրենք իրենց պետական շահերից ելնելով կանեն այն, ինչ ուզեն»,- ասաց նա։

Քեռյանը համոզմունք հայտնեց, որ այս պահին այդ երկու երկրների վրա իրական լծակներ ունի միայն Ռուսաստանը․ «Եվ Ռուսաստանն էլ այստեղ ունի ռազմական ներկայություն։ Եթե Հայաստանն իր դիվանագիտական արտաքին քաղաքական գործողություններում սկսեց շրջանցել ռուսական կողմին կամ ռուսական կողմի շահերը, բնականաբար, ես ուղղակի չեմ պատկերացնում՝ ում վրա կարելի է հույս դնել։ Հատկապես, որ Արևմուտքը երբեք էլ Ադրբեջանին չի ստիպել, ասենք, ճանաչել Ղարաբաղի ինքնորոշումը, կամ ոչ մի խիստ քայլի չի դիմել պատժամիջոցների առումով 44-օրյա պատերազմի ժամանակ։ Արևմուտքը սիրահոժար կերպով այսօր Ադրբեջանի հետ գազային էներգետիկ գործարքներ է կնքում, և դժվար է պատկերացնել, որ եթե թուրք-ադրբջանական տանդեմն սկսեց կոնկրետ ճնշումներ, նույնիսկ ռազմական գործողություններ, նույնիսկ տարածքային զավթումներ՝ էդ դեպքում Արևմուտքն ինչով կարող է օգնել։ Իհարկե կան մարդիկ՝ շատ մանկամիտ մտածողությամբ, որոնք անընդհատ ասում են՝ կզանգեն, և Հայաստանը կփրկեն։ Բայց այդ զանգելն ու փրկելը 19-րդ դարի հավիտյան կոտորածներից գալիս է, ոչ մի զանգով էլ Հայաստանը չի փրկվի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան