Արտաքին 3 տարի առաջ - 16:09 28-10-2022

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքն է. Զատուլին

Տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» թեման պատված է առասպելներով, որոնց հավատում են շատերը թե՛ Ռուսաստանում, թե՛ հենց Հայաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը տեսակամրջի ձեւափով ընթացող Լազարյան ակումբի հանդիպմանը։

Այս հարցում շատ բան է կախված Հայաստանի դիրքորոշումից, վստահ է քաղաքական գործիչը։
Նա նաեւ նշել է, որ չի հավատում Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ կյանքին։ Այս կապակցությամբ Զատուլինը հիշեցրել է մի շարք միջադեպեր, որոնք տեղի են ունեցել վերջին բախումներից հետո, ինչպես նաեւ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության պատմությունը, որին կացնահարվել էր ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը։

Խորհրդարանականը համոզված է, որ առաջին հերթին պետք է լուծել հիմնարար հարցեր, ինչպիսին է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։

«Ի՞նչ վստահության մասին կարող ենք խոսել, եթե չենք կարող հանգիստ լինել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կյանքի համար։ Ի վերջո, այն երկրները, որոնք հավակնում են տիրանալ Ղարաբաղին, այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան, նույնիսկ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Զատուլինը։

Նա ընդգծել է, որ Ղարաբաղի կարգավիճակի որոշումն, ըստ էության, ԼՂ հայերի անվտանգության երաշխիքն է։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան