Ներքին 3 տարի առաջ - 21:06 27-10-2022

Ավելի շատ լծակներ՝ խորհրդարանին, և կառավարումն ավելի արդյունավետ կլինի․ Դավիթ Գալստյանը Սահմանադրական փոփոխությունների մասին

Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները: Նախագիծն ընդգրկվելու է ԱԺ հերթական նիստի օրակարգում

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն, ի պատասխան Oragir.News-ի հարցերին, հաղորդեց, որ այս փոփոխություններն առաջին հերթին առավել մեծ լծակներ են տալու խորհրդարանին։

Նախագծում ընդգրկված է նաև սահմանների փոփոխության մասին հարցը․ մտավախություն չկա՞, որ մեր օրերում, երբ սահմանների խնդիրն առանցքային է, նման կարևորության հարցը կարող է լուծվել փոքրաթիվ մարդկանց որոշմամբ՝ առանց համազգային հարաքվեի փոփոխություններ կատարելով սահմանների մասին Սահմանադրական ձևակերպումներում․ հարցրինք։

«Ոչ, սա ընձեռնում է հնարավորություն՝ մշակել և կատարել նպատակային փոփոխություններ, և հետագայում խորհրդարանը ձևավորվում է նույն հանրության կողմից վստահության քվեի արժանացած քաղաքական ուժերով․ այսպիսով, մտավախություն այդ առումով, իհարկե, չի լինելու։ Խորհրդարանական լիազորությունները տարանջատելով և մեծացնելով, գործադիրի վրա խորհրդարանին ավելի շատ լծակներ տալով՝ այս փոփոխությունները կարող են երկրի՝ շատ ավելի էֆեկտիվ կառավարում ապահովել»,- ասաց Գալստյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ-ում ընդունված համակարգն իր հիմքում ունեցել այդ տեսական հիմնավորումը, բայց, հիմա քաղաքական ուժերի այս համամասնությամբ իրականացնում է գրեթե մենիշխանական կառավարում, Գալստյանն արձագանքեց․ «Այո, կա նման մտավախություն․ եթե Արցախի հանրությունը, ելնելով Արցախում ստեղծված վիճակից, այնպիսի խորհրդարան կձևավորի, որը երկիրը կտանի կործանման, դա ևս կլինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը։ Այո, Հայաստանի խորհրդարանում այս պահին ուժերի այս համամասնությամբ ակնհայտ են խնդիրներ․ տեսնում ենք՝ ԱԺ նիստերին ընդդիմության չմասնակցելով ինչ խնդիրների են առերեսվում․ ոչ մի հարց օբյեկտիվորեն չի քննարկվում, և այս միապաղաղ քաղաքական կյանքը տանելու է դեպի լճացում։ Սակայն Արցախի մասով՝ նման հեռանկար չի նախատեսվում, քանի որ անցնում ենք կիսանախագահականի»։

Երեք օրից Արցախի բնակիչները հրավիրված են մեծ հանրահավաքի․ ո՞րն է լինելու օրակարգը։

«Արցախի ժողովուրդը պետք է հստակ իր դիրքորոշումն արտահայտի և պահանջի այն մարդկանցից, որ մտքով անցկացնում են, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս՝ դիտարկելով արցախցիներին՝ որպես փոքրամասնություն Ադրբեջանի կազմում, հրաժարվե՛լ այդ ազգակործան ծրագրից․ ցանկացած ազգ, ցանկացած ժողովուրդ իրավունք ունի կազմակերպել իր կյանքը պատմաիրավական իր հայրենիքում։ Հայաստանում կան պատգամավորների, որոնց հոխորտանքները համահունչ են Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանոււթյանը։ Պետք է պահանջ ներկայացվի, որ հրաժարվեն այդ կործանարար մտքերից»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերի համատեղ հայտարարության ճշգրիտ տեքստը կհրապարակվի Արցախի մյուս քաղաքական ուժերի հետ քննարկումներից հետո։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան