Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 16:10 27-10-2022

Արվեստն էլ մեր կռվի խրամատում իր տեղն ունի և զենքը․ կինոռեժիսոր

Արմատներով Բարձրունի գյուղից Խաչատուր Մարգարյանը ծնվել և հասակ է առել Զառիթափ գյուղում։ Վերջինս շնորհակալ է և Նախիջևանին, Բարձրունուն և Զառիթափին իր դաստիարակության համար։ Մարգարյանը անցել է ստեղծագործական հետաքրքիր և որոնումներով լի ճանապարհ։ Oragir.News-ի հետ զրույցում մասնագիտությամբ կինոռեժիսոր, մաթեմատիկոս, մանկավարժ Խաչատուր Մարգարյանը ասաց, որ իր համար արվեստը, հատկապես՝ կերպարվեստը դարձել է մեծ տիրույթ և հոգեբանություն՝ մարդկանց ճանաչելու, շփվելու համար։

«Ես մասնագիտությամբ մաթեմատիկոս, մանկավարժ եմ, լրագրող, կինոռեժիսոր, (ֆիլմեր եմ նկարել՝ թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական), երեք չորս տարի աշխատել եմ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, հետո դպրոցի փոխտնօրեն և հետագայում այլ կարևոր ոլորտներում եմ մասնագիտություններս ներդրել ի նպաստ պետականության կայացմանը։ Նաև նկարում եմ, շնորհակալ եմ Աստծուն և ծնողներիս այդ շնորհքի համար»։

Խաչատուր Մարգարյանը Oragir.News-ին պատմեց Խորհրդային տարիներին իր գործունեության մասին, երբ դեռ զինվորական ծառայության մեջ էր։

«Երբ որպես զինվոր ծառայում էի Խորհրդային բանակում, նկարում էի Արարատը և տնից ուղարկված՝ մեր պատմությանն առնչվող գրքերի հետ, հատկապես Ջ. Կիրակոսյանի «Геноцид армян в османском империи» գիրքը նվիրում էի, պատմում էի մեր մասին, Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի մասին, իհարկե, այդ ամենը հենց այնպես չանցավ, բայց շնորհիվ նկարչական աշխատանքներիս, կարգավորվեց ամենը»։

Նույն ձևով արդեն շարժման սկզբներին Մարգարյանը, ծանոթանալով դրսից եկած շատերի, նաև այլազգիների հետ, նվիրում էր իր աշխատանքները, պատմում Շարժմանն ու մեր պատմությանն առնչվող, հատկապես Եղեռնի և անցյալ դարի 20-ական թվականների այսրկովկասյան քաղաքական անցքերի, պայմանագրերի մասին։

Պատերազմի տարիներին Խաչատուր Մարգարյանը վաճառում էր իր աշխատանքները, որոնք գնել են շատ ճանաչված մարդիկ նաև արտերկրից, և փամփուշտներ գնում։

«Այդ ամենը գնաց, որտեղ որ պետք էր, և կարևոր էր, որ Աստված հենց այնպես չի տալիս մարդուն գիտություն և շնորհք, քանզի դա պետք է ծառայի ժողովրդին և պետականությանը»։

Մարգարյանի խոսքով՝ մշակույթը մարդկության, նաև հետագայում ֆորմացիայի ենթարկված բազմալեզու, բազմակենցաղ, բազմաբնույթ հոգեբանորեն բաժանված և Աստծուց ու արարման օրերից անվերջ հեռացող ժողովուրդների համար աստվածային կենսակեպ ու երկխոսությունների բանալի է, հատկապես կերպարվեստը, որը և՛ մաթեմատիկա է, և՛ երկրաչափություն, և՛ ֆիզիկա, և՛ լեզու, և՛ պատմություն, և՛ վավերագիր։

Արվեստը մի կածան է դեպի մտածողություն և հոգեբանություն, ինչպես գիտությունն է զարգանում, այնպես էլ արվեստը՝ ներառելով նոր ձևեր և արտահատչաձևեր..․

Մարգարյանի համար արվեստն աշխարհի գոյաձևերից, մտածողության անսահմանությունից դուրս չի կարող լինել, ավելին, նաև հուշում է, ցույց է տալիս, նաև պատմություն է քաղաքակրթության զարգացման հոգեբանա-սոցիալական կենսակերպերի, իսկ կերպարվեստը մտածողության և ֆիզիկական հոգեբանական օրենքների մեջ է։

«Ժամանակին շատ եմ մտածել, խորհել տարածական երկրաչափության, տարբեր չափողականություն ունեցող տարածությունների, այդ տարածություններում լույսի տեսությանն առնչվող հարցերի վերաբերյալ և կերպարվեստի դրսևորումն այդ տարածություններում։

Վերջինս լուրջ և հեռուն գնացող և այդտեղից նոր տեսություններ ու լուծումներ բերող իրականություն է»։

Մարգարյանի կարծիքով՝ արվեստը քաղաքականության մեջ գեղեցիկ քաղաքականություն է, ֆիզիկական կառույց է, որով և կարելի է շատ հարցեր բարձրացնել, վերջին գործոնը հենց պակասում է մեզ, վակուում կա այդ ասպեկտով։

Մարգարյանը համոզված է, որ հատկապես կինոն մեր պատմությանն առնչվող լուրջ խնդիրներ կարող է բարձրացնել, հատկապես անցյալ դարասկզբի՝ թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական, իսկ վավերագրական ֆիլմերը, ներկայացվելով քաղաքական ասպեկտով, կարող է դրականորեն ներազդել հենց քաղաքականության վրա, քանզի կինոյի լսարանը մեծ է և ներազդող։

«Այս առումով տարեկան գոնե մեկ գեղարվեստական, երկու կամ երեք վավերագրական ֆիլմեր պետք է նկարվեն պետական մոտեցումով և միջոցներով»,- վստահ է կինոռեժիսորը։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է