Ներքին 3 տարի առաջ - 15:34 27-10-2022

«Քաղաքացիական պայմանագրի» համագումարը փակ է լինելու լրագրողների համար

«Քաղաքացիական պայմանագրի» համագումարը փակ է լինելու լրագրողների համար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Մենք ուղիղ կհեռարձակենք համագումարը, ցանկացողները կարող են հետևել համագումարի ընթացքին ուղիղ եթերում»։

Նա նշեց նաև, որ հրավիրյալներ և հյուրեր լինելու են․ «Հրավիրյալներ և հյուրեր միանշանակ լինելու են, բայց թե ովքեր, այս պահին դեռ չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ համագումարը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին։ Այն նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի 18-ին, սակայն սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո որոշում էր կայացվել այն հետաձգել։ Համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր վարչություն պետք է ընտրի․ 16 տեղի համար 48 թեկնածու է պայքարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան