Մամուլ 3 տարի առաջ - 08:09 27-10-2022

«Պատիվ ունեմ»-ի՝ ԱԺ վերադառնալու որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ ընդդիմությունը հուշիկ քայլերով վերադառնում է խորհրդարան։ Նախօրեին «Հայաստան» դաշինքը մասնակցեց հայտարարությունների ժամին, իսկ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորներ մասնակցեցին քվեարկությանը։

Հիշեցնենք, որ գարնանից, երբ Դիմադրության շարժումը փողոցային պայքար սկսեց, ընդդիմությունը հայտարարեց ԱԺ նիստերը բոյկոտելու մասին։ Վերամբարձ հայտարարություններ հնչեցին, թե ԱԺ-ում այլեւս անելիք չունեն, պայքարը պետք է ծավալել փողոցում եւ ամեն գնով հասնել Փաշինյանի հրաժարականին։ Եվ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պահեց խոստումը՝ պայքարի ձախողումից հետո հրաժարվեց մանդատից։

Մյուսները գագիկջհանգիրյանական՝ կույս մնալու եւ հաճույք ստանալու սկզբունքով փորձում են մանդատը չդնել, բայց ԱԺ էլ չվերադառնալ։ Անգամ խոստացած իմպիչմենթի գործընթացը չնախաձեռնեցին, եւ չհասկացվեց, թե «սեփական օրակարգով խորհրդարան վերադառնալն» ինչ է նշանակում։ Փոխարենը նիկոլական ոճով՝ դանդաղ, մանիպուլյացիաներով, փորձում են «զադնի դնել» եւ սկսել են մասնակցել քվեարկություններին, որպեսզի չզրկվեն մանդատներից․ մանդատից զրկում են քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու հիմքով։

Մեր տեղեկություններով, «Պատիվ ունեմ»-ի՝ ԱԺ վերադառնալու որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը։ Նա կուսակիցներին հրահանգել է գնալ ԱԺ, քանի որ գործընթացը տանում է Փաշինյանի իմպիչմենթին։ Պատգամավորները փորձել են համոզել, որ հետողորմյան հասարակությունը վատ կընկալի՝ ապարդյուն։ «Հայաստան»-ցիների համար անակնկալ է եղել ՊՈՒ-ի վերադարձը։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում էլ դուք մասնակցեք քվեարկություններին կամ նիստերին։ «Կարող եմ միայն ասել, որ ԱԺ նիստերին չմասնակցելու մասին որոշումն ուժի մեջ է՝ այսքանը»,- փոխանցեց Ագնեսա Խամոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
23:00 Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է