Սպորտ 3 տարի առաջ - 22:34 26-10-2022

Մխիթարյանը գոլ խփեց Չեմպիոնների լիգայում, «Ինտերը» վստահորեն հաղթեց

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում «Ինտերը» հյուրընկալել էր Պլզենի «Վիկտորիային»։

Միլանյան թիմը հաղթեց 4։0 հաշվով։ Հանդիպման 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը՝ գլխի դիպուկ հարվածով եզրափակելով թիմակցի փոխանցումը։

Հարկ է նշել, որ հայ ֆուտբոլիստը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում գոլի հեղինակ դարձավ 5 տարի անց։

Հենրիխը փոխարինվեց խաղավերջում՝ 83-րդ րոպեին։

«Ինտերը» այս հաղթանակով ամրապնդվեց C խմբի 2-րդ հորիզոնականում և, անկախ վերջին տուրի արդյունքներից, ապահովեց տեղը փլեյ-օֆֆում։

Հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից