Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:32 26-10-2022

150 000 դոլար ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին առաջարկը սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական. ԱԱԾ նախկին տնօրեն

150 000 դոլար ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին նախագիծը դանդաղ գործածության ական է, նման դիտարկում է արել ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը՝ ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` Հայաստանի տնտեսության մեջ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարող անձը կարող է պարզեցված կարգով ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

«Կարծիքների ամփոփումը վկայում է, որ 24.10.22թ. դրությամբ, մեր քաղաքացիների 96%-ը դեմ են արտահայտվել նախագծին և միայն 4%-ը` կողմ: Սա բավականին խոսուն և ուրախալի ցուցանիշ է, քանի որ վկայում է, որ մարդիկ անտարբեր չեն, մտահոգ են մեր հայրենիքի համար:

Ակնհայտ է, որ քաղաքացիներին հիմնականում մտահոգում է այն փաստը, որ օրենքը հնարավորություն կընձեռի Ադրբեջանի, Թուրքիայի, ինչու չէ Պակիստանի, Աֆղանստանի և այլ նման ռիսկային, թշնամաբար տրամադրված երկրների քաղաքացիներին անարգել, համակարգված ու մասսայական ընդունել ՀՀ քաղաքացիություն՝ այդ կերպ իրական ազդեցություն ձեռք բերելով մեր ներքին գործընթացների վրա, ինչն ուղղակի սպառնալիք է հանդիսանում ազգային անվտանգության տեսանկյունից:

Ուզում եմ հավատալ, որ ոստիկանության մեր գործընկերների համար տեսանելի չեն եղել այդ ռիսկերը, հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նախագիծը հիմա շրջանառության մեջ դրվել, ի՞նչ նպատակով, ու՞մ նախաձեռնությամբ և ո՞ր երկրների օրինակն է կիրառվում:

Նման հնարավորություն աշխարհում այսօր ընձեռում են ընդամենը մի քանի երկրներ, մասնավորապես՝ Մալթան (700.000 եվրո), Չեռնոգորիան (350.000$), Թուրքիան (250.000$) Դոմինիկյան Հանրապետությունը (200.000$), Սենտ-Լյուիսա (300.000$), Սենտ Քիթս և Նևիս Դաշնությունը (200.000, 400.000$), Գրենադան (220.000$), Անտիգուա և Բարբուդան (200.000$), չհաշված Արևմտյան մի քանի բացառիկ երկրներ, որտեղ շատ ավելի բարձր գումարներ են սահմանված:

Ինչպես տեսնում ենք, այս երկրներից որևէ մեկն իր աշխարհագրական դիրքով, անվտանգային ռիսկերով չունի Հայաստանի հետ նմանություն:

Ավելին` Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Իսրայելը, որոնք, բնականաբար, շատ ավելի մոտ են մեր երկրին իրենց իրավիճակային պայմաններով, նման կարգ չունեն, լրջագույն սահմանափակումներ և պահանջներ են սահմանել քաղաքացիություն տալու համար:
Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Իսրայելը իր դեմ թշնամաբար տրամադրված պետությունների քաղաքացիներին, չնչին ներդրման դիմաց, երկրի քաղաքացիություն կարող է շնորհել:

Այն, ինչ հիմա առաջարկվում է, սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական, որը, վաղ թե ուշ, հետևանքներ է առաջացնելու:
Փոխարենը, մենք ամեն կերպ պետք է Հայաստանի ներքաղաքական կյանքում, հավասար իրավունքներով ներգրավենք, ինտեգրենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչը, վստահ եմ, շատ ավելի արդյունավետ կլինի նաև ֆինանսական ներդրումների տեսանկյունից:
Այլ պետությունների քաղաքացիները թող ունենան ապրելու, աշխատելու և այլ իրավունքներ:

Սա բնական, ճիշտ և անվտանգ ճանապարհ է», - Facebook-ի իր էջում գրել է Համբարձումյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել