Ներքին 3 տարի առաջ - 17:06 25-10-2022

Չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում․ Արևմուտքն է տանում նրան, որ վերջնականապես կորցնենք Արցախը. Օհանյան

Ես չեմ կարծում, որ Մոսկվայի կողմից ճնշումներ կան Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տալու հարցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում, գործողություններ են ընթանում ենթակառույցների, ճանապարհների բացման ուղղությամբ։

Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ նետել երկիրն այս կամ այն թևերի կենտրոն, այս կամ այն թևերի շփման հատված, այդ ամենն է թույլ տալիս, որ Հայաստանի վրա ճնշումները շարունակվեն, մանավանդ, որ մենք երկու բանաձևերի մեջ տեսնում ենք, որ Արևմուտքից մեզ տրամադրված բանաձևը տանում է նրան, որ վերջնականապես կկորցնենք Արցախը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում