Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:54 25-10-2022

«Դե հարիֆ Նիկոլն ինչ անի, բանակը թալանել են»․ զինվորականությունը պետք է քաղաքական խոսք ասի․ Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ամեն անգամ, երբ գնում են որևէ հարց լուծելու, տեսնում են, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը»:

Մանուկյանը հիշեցրել է 2021 թվականի մայիսի 28-ին Աջափնյակում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, թե «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով S-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով: Եթե էսպիսի երևույթ կա ՀՀ-ում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք:

Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա...»:

Գեղամ Մաուկյանը նշել է, որ այս հայտարարության հետքերով հարցում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին՝ ճշտելու, թե Փաշինյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, ու, ամենակարեւորը, կա՞ կասկածյալ, մեղադրյալ, դատապարտյալ։

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Գ. Հակոբյանը պաշտոնապես պատասխանել է, որ նման քրեական գործ հարուցվել է դեռ 2019 թվականին։ Սակայն խուսափել է պատասխանել հարցին, թե այս գործով կա՞ն արդեն կոնկրետ մարդիկ։ «Վստահաբար, նման կասկածյալ, ամբաստանյալ, դատապարտյալ լինելու դեպքում կպատասխանեին»։

Մանուկյանը նշել է նաև, որ սա Փաշինյանի կողմից հրապարակած միակ սուտ տեղեկատվությունը չէ, նման դեպքեր պարվերաբար եղել են։ Oragir.news-ի հետ զրույցում՝ հարցին, թե ինչպես են պատրաստվում արձագանքել նման սուտ տեղեկություններին և որն է պարբերաբար ապատեղեկատվության տարածման պատճառը՝ Մանուկյանը պատասխանեց, որ ստախոսության դեմ պայքարը ամենադժվար գործերից մեկն է, բայց երևի ժողովրդական խոսքը որ կա՝ 40 օրվա հետ կապված, ի վերջո, մի օր այդ ստախոսությունը պայթելու է։

«Ամբողջ ողբորգությունն այն է, թե ինչպես կարող է հասարակությանը մոլորեցնել ամենաբարձր մակարդակով, ընդ որում՝ մեկ կամ 2 դեպքի մասին չէ խոսքը։ Սա համատարած երևույթ է ։ Դրա նպատակը սեփական մեղքերից ձերբազատվելն է, սեփական աթոռը պահելու համար բոլորին թիրախավորելն է, որովեհտև սրա արդյուքնում երեկվա ռեխորտաժը նայողը պետք է ասեի՝ «դե հարֆ Նիկոլն ինչ անի, չէ՞ որ գողություն են արել ու - S-300-ի վրայից պլատա են հանել գողցել։

Դա էլ ուղղակի խայտառակություն է, որ երկիր ղեկավարելու հավակնություն ունեցող մարդը մինչև հիմա չի կարողանում հասկանալ, որ հրթիռի վրայից պլատա հանելը ինչ է»։

Հարցին, թե արդյոք դատական գործերով հետամուտ լինելու իր հնչեցրած ստերը հերքել՝ պատգամավորն ասաց, որ բազմաթիվ քրեական գործերի միջնորդություններ ու հայցեր են ներկայացված Նիկոլ Փաշինյանի դեմ 2 տարվա ընթացքում։

«Որոշներով նա պարտավորված է եղել հերքել, բայց միայն պատգամավորների կողմից բազմաթիվ հայցեր են ներկայացված, որոնց ընթացք չի տրվում՝ հաշվի առնելով Հայաստանի ամենաժողովրդավար իշխանությունից ամենաշատ կախված դատական համակարգի ներկայից վիճակը»։

Դիտարկմանը, թե արդյո՞ք պետք է բանակն արձագանքի այս ամենին՝ Մանուկյանը նշեց, որ այո, շատ վաղուց պետք է արձագանքեր և շատ խիստ։

«Այնքան Հայաստանում կրկնեցին, որ բանակն քաղաքականությամբ չի զբաղվում, որ բանակի բարձրաստիճան զինվորականները իրենց դրեցին քաղաքականություից հեռու , մինչդեռ մեր երկրի նման երկրների համար, այո, զինվորականությունը պետք է քաղաքականացված լինի և քաղաքական խոսք ասի»։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել