Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:40 25-10-2022

«Արեգակի մասնակի խավարում»․ Կարո՞ղ է տիեզերական մարմինների դասավորությունն ազդել մարդու ճակատագրի վրա

Հայաստանում կրկին ականատես կդառնանք երկնային մարմինների յուրահատուկ ու շքեղ «ներկայացման»՝ «Արեգակի մասնակի խավարման»։ Այդ պահին Երկրի միակ արբանյակը՝ Լուսինը կանցնի Երկրի ու Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածվելով Արևի լույսը դեպի մեր մոլորակ։

Սա կախված կլինի նրանից, թե երկնային 3 հսկաներն այդ պահին ինչ հեռավորության ու անկյան տակ կգտնվեն միմյանցից։ Բյուրականի աստղագետները տեղեկացնում են «Արևի մասնակի խավարման» երևույթին պետք է պատրաստվել առանձնահատուկ մոտեցմամբ ու հնարավորության դեպքում բաց չթողնել այն։ Չէ՞ որ ամեն անգամ բախտ չի վիճակվում ականատես լինելու այդպիսի տեսարանի։ Դրա համար հստակ ժամեր էլ են հայտնում։

Խավարումը կսկսվի 13։52 րոպեին ու կտևի ուղիղ 2 ժամ 32 րոպե։ Սա ավելի քան բավական է՝ որպեսզի բոլորս հասցնենք ականատես դառնալ տիեզերքի հսկայական մարմինների «մտերմիկ զրույցին»։ Հոկտեմբերի 25-ի խավարումը բնորոշում են որպես բարձր կանխորոշվածության ու ճակատագրական շրջան։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 25-ի նորալուսնով ու կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը՝ աշնանային խավարման սեզոնի իր բոլոր կանխատեսումներով ու յուրահատկություններով։

Ոլորտի մասնագետները հավաստիացնում են, որ խավարման այս շրջանում կատարված բոլոր ընտրություններն ու որոշումները ճակատագրական նշանակություն կունենան ու կիրականանան առաջիկա 1 տարվա ընթացքում։ Այդ որոշումները մարդկանց կյանքում իրենց ազդեցությունը կարող են թողնել միջինում 9-18 տարիներ ընթացքում։ Այս շրջանը նաև ֆինանսական առումով բնորոշվում է որպես ամենավտանգավոր շրջան։

Պլուտոնը՝ ժողովուրդների, ֆինանսական հաստատությունների, միջուկային աղետների, պայթյունների ու մահվան կառավարման խորհրդանիշը, ամբողջական շրջապտույտ կիրականացնի իր առանցքի շուրջ, կհասնի ուղիղ դիրքի ու հանդես կգա համեմատաբար ավելի հզոր ուժով։ Տեսակետ կա, որ Արևի, Լուսնի ու Երկրի այսպիսի դասավորության ժամանակահատվածը մարդու կյանքում շրջադարձային փոփոխության սկիզբ կարող է դառնալ։

Մարդը կարող է արմատական փոփոխություններ մտցնել իր կյանքում՝ սկիզբ դնելով կարմայական ծրագրերի մեկնարկային պահի։ Որոշ տեսակետներով՝ փոփոխությունները հատկապես ակնառու կլինեն այն տարածքներում, որտեղ «Արևի խավարում»-ը տեսանել է եղել։ Խավարման այս ժամանակահատվածն, այդուհանդերձ, թույլ է տալիս մաքրվել հոգեբանական արգելանքներից ու ազատվել կյանքի մարտահրավերներին դիմակայելու խոչընդոտներից։

Ջնջվում են նախկին բոլոր կործանարար երևույթները, բացահայտվում ու պարզաբանվում են անձնական ամենաբարդ, հակասական, մութ ու ծանր զգացողությունները՝ սկիզբ դառնալով դրանց պարզաբանման հարցում։ Հոկտեմբերի 25-ի Արեգակի խավարումը կհամընկնի «Կարիճի» համաստեղության ժամանակահատվածի հետ։ Այն տեղի կունենա Վեներայի հետ Սատուրն-Ուրան զույգի և անշարժ Մարսի ֆոնին։

2022 թվականի հոկտեմբերի 25-ի արևի խավարումը տեսանելի կլինի Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Արևմտյան Սիբիրում, Հյուսիսարևելյան Աֆրիկայում, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևելքում։ Երևույթի կարող եք ականատես լինել նաև, եթե գտնվում եք Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի՝ Սկանդինավյան թերակղզու մոտակայքում, Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում և Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմտյան մասում:

Ձեզ գուցե հետաքրքրի