copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:25 24-10-2022

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի ԱՊՀ միջպետական խորհրդի 44-րդ նստաշրջանի բացմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանում կայացած Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 44-րդ նստաշրջանի բացման արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:

Փոխվարչապետը կարևորել է միջպետական խորհրդի գործունեությունը մասնավորապես տվյալ ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից և մաղթել բովանդակային և կառուցողական քննարկումներ միջոցառման բոլոր մասնակիցներին:

Ձեզ գուցե հետաքրքրի