Արտաքին 3 տարի առաջ - 18:08 24-10-2022

Մոսկվան հայտնում է իր նկատմամբ կիբերհարձակումների աճի մասին

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն հայտարարել է, որ այս տարի երկրի դեմ իրականացվող կիբերհարձակումների թիվն աճել է 80%-ով։ Ինչպես փոխանցում է ռուսական «Interfax» լրատվական գործակալությունը, Չերնիշենկոն այս մասին ասել է այսօր՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ընթացքում։

«Տեղեկատվական անվտանգությունն առաջնային է, քանի որ այս տարի Ռուսաստանի նկատմամբ կիբերհարձակումների թիվն աճել է 80 տոկոսով: Ավելին, եթե անցյալ տարի կիբերհարձակումների հիմնական թիրախը ֆինանսական հատվածն էր, ապա այս տարի՝ պետական ​​հատվածը», - ասել է Չերնիշենկոն։

Վերջինս հայտնել է, որ հաջողությամբ չեզոքացվել է 25 հազար կիբերհարձակում, որոնք ուղղված էին պետական ​​կառույցների դեմ։ Նրա խոսքով՝ նաև հաջողվել է 1200 միջադեպ կանխել՝ կարևոր ենթակառուցվածքների վրա։

«Հասկանալի է, որ այս պայքարը միշտ շարունակվելու է. մեր դեմ կռվում են բոլոր անբարյացակամ երկրների կիբերզորքերը: Բայց շատ կարևոր է, որ ձեր հանձնարարությամբ կիբեր շտաբներ են կազմակերպվել բոլոր գործադիր իշխանություններում, բոլոր կարևոր ենթակառուցվածքներում: Մենք կշարունակենք արդյունավետ պաշտպանել մեզ»,- ասել է Չերնիշենկոն։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո

Ձեզ գուցե հետաքրքրի