Ներքին 3 տարի առաջ - 15:12 24-10-2022

Ալեքսանյանի կալանավորմամբ խոցելի են դառնում պաշտպանյալները․ փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման գործընթացն ու գործողությունները եղել են անհամաչափ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

«Այսինքն, այն դեպքում, երբ անձը, առավել ևս փաստաբանը, իրավապահ մարմիններին որևէ դիմադրություն ցույց չի տալիս՝ էսպիսի ուժ կիրառելը նշանակում է այն, ինչի մտավախություն մենք ունենք»,- ասաց փաստաբանը։

Ըստ փաստաբանի՝ իրավապահ մարմնի կողմից հաշվի չի առնվել, որ հանրային ու մասնավոր տեսանկյունից խոցելի է դարձնում այն անձանց իրավունքների պաշտպանությունը, որը իրականացնում է Էրիկ Ալեքսանյանը։

«Երբ Ալեքսանյանին ներկայացրել են ԱԱԾ՝ էնտեղ տեղի է ունեցել անձնական խուզարկություն և քննչական գործողություն։ Այդ ժամանակ նրանից վերցվել են նրա ավտոմեքենայի բանալին, անձնական բջջային հեռախոսը, ինչպես նաև նրա փաստաբանական գրասենյակի բանալիները։ Այս բոլոր առարկաները փաստաբանական գաղտնիք պարունակող աղբյուրներ են։

Գաղտնիք չէ, որ փաստաբանի անձնական բջջային հեռախոսը կլինի, համակարգիչը կլինի, էլեկտրոնային կրիչները կլինեն, ցանկացած առարկա անձեռնմխելի են»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում