Խոսք 3 տարի առաջ - 15:55 23-10-2022

«Եվրատեսիլ»-ով ցույց ես տալիս, որ երկրիդ ներսում կա խնդիր, ու դա միջազգային մակարդակի ես բարձրացնում. Արամ MP3

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական էջը հրապարակել է այն 37 երկրների ցանկը, որոնք կմասնակցեն «Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթին։ Հայաստանը եւս հաստատել է մասնակցությունը մրցույթին։

Բանն այն է, որ միջազգային մի քանի համերգներ հետաձգվեցին, որոնք լինելու էին ՀՀ-ում, մեր հայրենակիցները չեղարկեցին իրեն համերգները՝ պայմանավորված սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանակն ագրեսիայի հետևանքով սահմանին զոհերի հետ, սակայն բուռն քննարկվում է «Եվրատեսիլ-2023» -ին ՀՀ-ի մասնակցությունը, ինչը քննարկման և հակասական կարծիքների առիթ է հանդիսացել։

Հասկանալու համար, թե արժի՞ այս տարի մասնակցել մրցույթին, թե՞ ոչ՝ Oragir.news-ը կապ հատատեց երգիչ Արամ MP3-ի հետ, ով 2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում ՝իր «Not Alone» երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին, ով նաև քվեարկության նոր համակարգով հավաքել է՝ 272 միավոր, ինչը Հայաստանի մասնակցության ամբողջ պատմության ընթացքում ամենաշատ միավորն է։

Նրան հարցրեցինք, որ եթե համաշխարհային աստղերի համերգները ՀՀ-ում պատվիրվում է հետաձգել, ապա արժի՞, թե՞ ոչ մասնակցել «Եվրատեսիլ-2023» մրցույթին՝ պատասխանեց.

«Ինձ թվում է, որ պետք է մասնակցել, գիտեք, ընդհանրապես չմասնակցելն էլ չեմ կարծում, որ հարցին լուծում է։ Այսինքն, ամեն դեպքում պետք է իրարից որոշ բաներ տարանջատել, թե՞ չէ։ Դա ինչ-որ արվեստի մի ճյուղ է, որը կարծում եմ, պետք չի ընդհանրապես սպանել։ Բնականաբար, մյուս կողմի հետ կապված էլ ամեն ինչ հասկանալի է, բոլորս գիտակցում ենք ինչի մասին է խոսքը, բայց մասնավորապես չանդրադառնալ ոչ մի մրցույթի ՝ երաժշտական, նկարչական կապ չունի, մարդու ինքնարտահայտման մի ձև է դա ամեն դեպքում, ընդհանրապես, դրանք դնել մի կողմ՝ դա էլ ոչ մի բանի լուծում չէ։ Դրանով մենք չենք լուծում որևէ հարց»։

Անդրադառնալով միջազգային համերգների չեղարկմանը՝ ասաց.

«Մենք միջազգային համերգները չեղարկեցինք նրա համար, որովհետև սեպտեմբեր ամսին սահմանին դեպքեր էր տեղի ունեցել, այդ ճյուղը երաշժտական՝ առհասարակ ամենազգայունն է նման իրադարձությունների հանդեպ, որովհետև մենք այն մասսան ենք, որ մարդու մոտ պետք է տրամադրություն տեսնի, որ մենք էլ կարողանանք կատարել, դե հասկանալի պատճառներով չեղարկվեցին բոլոր համերգները, բոլոր արտիստները, ովքեր ՀՀ-ում էին ապրում ու պետք է գային ՀՀ՝ բոլորը չեղարկեցին այդ պատճառներից ելնելով սեպտեմբերին, հոկտեմբերին, իսկ Եվրատեսիլը մայիսին է, ինչու՞ չմասնակցել, ո՞րն է դրա պատճառը չմասնակցելու։

Տարվա մեջ երաժշտական ոչ մի մրցույթի չմասնակցելը ի՞նչ է տալիս ոչ միայն արտիստին՝ այլև մեզ բոլորիս, ավելին ասեմ, պատերազմական իրավիճակում գտնվող Ուկրաինան գնաց ու մասնակցեց, դե հաղթելը քաղաքական կոնտեքստ էր թե ինչ՝ դնենք մի կողմ, բայց ամեն դեպքում մասնակցեց, այսինքն՝ դու երկրիդ ներսում ցույց ես տալիս, որ կա խնդիր, ու դա միջազգային մակարդակի ես բարձրացնում, մեդալը երկու կողմ ունի, բայց ինձ թվում է՝ ամեն դեպքում չմասնակցելը սխալ բան է, ու կապ չունի ինչ ոլորտ է, օրինակ՝ սպորտի ոլորտը, ամեն մեկն իր հարթակում է փորձում ինչ որ ձևով մի բան անել։

Հիմա մեկը երգիչ է, մյուսը՝ այ-թի ոլորտից, հիմա ոլորտը սպանեք ու չանենք դա, միտքը ո՞րն է, հետո ինչ որ բեմի վրա է ելույթ ունենում, դա էլ իր աշխատանքն է, բոլորին մի արշինով չափելը սխալ է։

Մանավանդ որ ունենք վառ օրինակ Ռոզա Լինի, որ աղջիկը միջազգային ասպարեզում այնքան է ընդունվել, որ լուրջ ընկերությունների հետ համագործակցում է։ Ինչու՞ չէ, հետո երբ իր ձայնը հասանելի լինի ավելի, ավելի շատ օգտակար կլինի»։

Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։ Մրցույթն այս տարի հաղթել էր Ուկրաինան, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված որոշում կայացվեց մրցույթն անցկացնել Մեծ Բրիտանիայում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան