Արտաքին 3 տարի առաջ - 17:27 22-10-2022

Վրաստանի ԱԳ նախարարն ընդունել է մերձբալթյան երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներ Մարկո Միխկելսոնի, Ռիչարդ Կոլսի և Լայմա Անդրիկիենեի հետ։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալություն՝ այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է մերձբալթյան երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների համատեղ այցը Վրաստան, որին այսօրվա մարտահրավերների պայմաններում լրացուցիչ նշանակություն է տրվում։ Հանդիպմանը կարևորվել է կողմերի միջև քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումը և սերտ շփումների պահպանումը։

Դարչիաշվիլին իր խոսքում ընդգծել է եվրաինտեգրման ուղղությամբ Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումների անշրջելիությունը։ Նա առանձնահատուկ ուշադություն է հրավիրել ԵՄ հանձնարարականների և ապագայի ծրագրերի իրականացման ուղղությամբ Վրաստանի արձանագրած առաջընթացին։

Եվրատլանտյան ինտեգրման համատեքստում կողմերն անդրադարձել են հաջորդ տարի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է Վրաստանի առաջընթացը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու առումով՝ նշելով գագաթնաժողովի հետ կապված Վրաստանի ակնկալիքները և Բալթյան երկրներին աջակցելու կարևորությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակը։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին, Ժնևի բանակցությունների կարևորությանը և Վրաստանի կառավարության խաղաղության քաղաքականությանը, ինչպես նաև Վրաստանի հարցը մշտապես միջազգային օրակարգում պահելու կարևորությանը»,- հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները վերահաստատել են իրենց ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև արտաքին քաղաքական առաջնահերթություններին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից