Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:49 22-10-2022

Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը հոկտեմբերի 24-ին կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան, Պռոշյան, Տիգրանյան, Կալինինի փողոցների, «Քիմիագործներ» թաղամասի 1-ին և 2-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: