Մամուլ 4 տարի առաջ - 08:06 22-10-2022

ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար, սակայն Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, որոշել է նշանակել իր համերկրացի եւ ընկեր ոստիկանապետին` Վահե Ղազարյանին։

Նա ոչ միայն արդարացրել է Փաշինյանի հույսերը, այլեւ զարմանալիորեն ամենացածր հակառեյտինգն ունի` ի տարբերություն այդ պաշտոնին հավակնող այլ ՔՊ-ականների՝ Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Հակոբ Սիմիդյանի։ ՆԳՆ հիմքում ոստիկանության եւ ԱԻՆ-ի միավորումն է, այլ կառույցներ եւս կան: Այս կառույցի ստեղծումը մի քանի անգամ հետաձգվել է։

Օրերս Փաշինյանի մոտ այս հարցով հերթական խորհրդակցությունն է կայացել, եւ ասում են, որ այն հաջորդ տարեսկզբին կձեւավորվի։ Ըստ ամենայնի, Ղազարյանի այսօրվա տեղակալներից մեկն էլ կնշանակվի ոստիկանապետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ