Քերոբյանն ու Ռեշետնիկովը մասնակցել են «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովին
copy image url

Քերոբյանն ու Ռեշետնիկովը մասնակցել են «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովին

Ներքին 2 տարի առաջ - 23:22 21-10-2022
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 21-ին կայացել է ՀՀ Էկոնոմիկայի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների որոշմամբ 2022 թ․ սեպտեմբերին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Ռազմավարական զարգացման կենտրոնն արդեն դառնում է ոչ միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում ինստիտուցիոնալ վերափոխումների կենտրոն, որը նպաստում է մեր երկրի ամրապնդմանն ու բարեկեցության աճի պահպանմանը, այլ նաև ինտելեկտուալ հարթակ, որը միավորում է փորձագիտական հանրությանը քննարկումների, փորձի փոխանակման և գործնական, կիրառական լուծումների մշակման նպատակով», – նշել է Վահան Քերոբյանը։