Ներքին 3 տարի առաջ - 22:25 21-10-2022

Հեռակա ուսուցման համար դիմորդները վաղը կհանձնեն քննություն՝ հայոց լեզու և հայ գրականություն առարկայից

ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը գրում է․

«Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, հանրապետության 13 քննական կենտրոնում 1182 դիմորդ կենտրոնացված կարգով ընդունելության քննություն է հանձնելու հայոց լեզվից և հայ գրականությունից՝ ՀԵՌԱԿԱ ուսուցման համար: Քննական կենտրոններից 5-ը մարզերում են՝ Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 ավագ դպրոցում/58հոգի/, Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցում/128հոգի/, Լոռիում՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում/77 հոգի/, Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոցում/87 հոգի/, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց/46 հոգի/:

Երևանում գործելու են բոլոր 8 քննական կենտրոնները՝

թիվ 57 հիմնական դպրոց/80դիմորդ/, Կենտրոն, Վրացյան 75
թիվ 118 ավագ դպրոց/80 դիմորդ/, Աջափնյակ,Արզումանյան 8
թիվ 135 հիմն. դպրոց/119 դիմորդ/, Նոր Նորք, Ստեփանյան 5
թիվ 155 հիմն. դպրոց/98/, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբ.
թիվ 168 հիմն. դպրոց,/100/, Աջափնյակ,Բաշինջաղյան 1-ին նրբ.
թիվ 170 ավագ դպրոց/100դ./ Ավան, Թումանյան թաղ. 3
թիվ189 ավագ դպրոց/109 դիմորդ/, Դավիթաշեն, 1-ին թաղ, Տ.Պետրոսյան փողոց
թիվ 190 ավագ դպրոց/100 դիմորդ/, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2 թաղ.

Այսօր հանձնված ռուսաց լեզվի և քիմիայի գնահատականները հայտնի կդառնան վաղը՝ ամսի 22-ին, իսկ հոկտեմբերի 23-ը բողոքարկման օրն է»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո