Մամուլ 3 տարի առաջ - 08:33 21-10-2022

Սասուն Խաչատրյանի եղբորորդին՝ իրավապահների տեսադաշտում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շուրջ մեկ տարի է, ինչ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը:

Վերջինս, 2021 թվականի ընթացքում զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կարգադրել է խոշտանգել դատապարտյալ Սերոբ Մխիթարյանին: Այս արարքի համար նրա երկու աշխատակից կալանքի տակ են, իսկ Սարգսյանը, ունենալով թիկունք՝ ի դեմս կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ոչ միայն կալանավորված չէ, այլ նաեւ այս դեպքից հետո նոր պաշտոն է ստացել՝ նշանակվելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի պաշտոնում: Այս գործը դատարանում է. տեսնենք, թե դատարանը ինչ կանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր գործով։

Հետեւելով իրադարձությունների զարգացմանը՝ նկատում ենք, որ Արտակ Սարգսյանի մասով կանեն ամեն ինչ նրան ջրից չոր դուրս բերելու համար: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ հոկտեմբերի 19-ին՝ քրեակատարողական ծառայողի օրը, Սասուն Խաչատրյանի մեղադրյալ եղբայր Արտակ Սարգսյանը եւ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ի կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալի» պետ Ռուբեն Խալապյանը միմյանց կողք էին նստել, ինչը շատ բանի մասին է վկայում:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը