Արտաքին 4 տարի առաջ - 22:14 20-10-2022

Արցախի օկուպացված շրջաններ այցելած թուրք պաշտոնյաների մեքենան վթարի է ենթարկվել

Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված շրջաններ կատարած այցելության ժամանակ վթարի է ենթարկվել Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմի և նույն կուսակցության պատգամավոր Շամիլ Այրըմի ավտոմեքենան։ Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Յըլդըրըմն ու Այրըմը հսկողության նպատակով ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։

Հաղորդվում է, որ երկու թուրք պաշտոնյաներին տեղափոխող ավտոմեքենան, ովքեր այցի ընթացքում ուղեկցում էին երկրին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վթարի է ենթարկվել նորակառույց Կովսականի (Զանգելան) օդանավակայան տանող ճանապարհին։ Չնայած հայտարարության համաձայն պաշտոնյաների առողջական վիճակը լավ է գնահատվել, այնուամենայնիվ վերջիններիս տեղափոխել են Բաքվի հիվանդանոց։

Թեմայի առնչությամբ թվիթերյան գրառում է կատարել Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել վթարի ենթարկված պաշտոնյաների հետ՝ նշելով, որ նրանց առողջական վիճակը լավ է։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղոանն այսօր մեծ պատվիրակությամբ այցելել էր Արցախի Հանրապետության օկուպացված Կովսական քաղաք, որտեղ մասնակցել էր Ադրբեջանի կողմից կառուցված միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել