copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:34 20-10-2022

Նիկոլ Փաշինյանը և Ռոման Գոլովչենկոն մտքեր են փոխանակել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ողջունելով Բելառուսի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ռոման Ալեքսանդրի,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայաստանը և Բելառուսը գործընկերներ են, և մենք միասին մասնակցում ենք մի շարք ձևաչափերում: Եվրասիական տնտեսական միությունը գլխավոր հարթակներից է, որտեղ մենք համագործակցում ենք:

Իհարկե, ներկայում Եվրասիական տնտեսական միության դերն աճում է, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, աշխարհում տնտեսական առումով ոչ հեշտ ժամանակներ են: Պետք է նշեմ, որ այն մեխանիզմները, որոնք ունենք Եվրասիական տնտեսական միությունում, երբեմն բավական օգտակար են այդպիսի իրավիճակներում:

Պետք է ասեմ, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ և՛ դժվարություններ է բերում, և՛ նոր հնարավորություններ: Այս համատեքստում պետք է արձանագրեմ, որ, օրինակ, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում գրեթե ավելի քան կրկնապատկվել է: Ընդհանուր մասշտաբը, իհարկե, այնքան մեծ չէ, բայց շատ լավ դինամիկա է նկատվում, և ես հույս ունեմ, որ մեր հանդիպումների և բանակցությունների արդյունքում կհաջողվի պահպանել տնտեսական այդ դինամիկան: Մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարցում, և հույս ունեմ, որ գնալով ավելի շատ ընդհանուր նախագծեր կունենանք, որոնք գրագետ կազմված կլինեն և օգուտ կբերեն և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին, մեր բիզնեսին, մեր քաղաքացիներին:

Եվս մեկ անգամ ողջունում եմ և շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»:

Իր հերթին Բելառուսի վարչապետն ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Հարգելի գործընկերներ,

Շատ ուրախ եմ այսօր լինել Հայաստանում՝ Երևանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում և հանդիպել Ձեզ հետ` մեր համագործակցության արդյունքները հակիրճ քննարկելու համար:

Իսկապես պատմական կապերը, որոնք միավորում են մեր ժողովուրդներին, շատ ամուր են և հաջողությամբ դիմանում են ժամանակի փորձություններին: Ես լիովին համամիտ եմ և կիսում եմ մեր առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ Ձեր գնահատականները:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Սկզբունքորեն վերջին տարիներին, եթե այդպես կոչենք, բավական լավ առաջ ենք շարժվել, և եթե 2000-ական թվականների կեսերից հաշվենք, ապրանքաշրջանառությունն ավելացրել ենք մի քանի անգամ: Հենց այս տարվա 8 ամսվա ընթացքում այն մեծացել է ևս 100 տոկոսով: Հատկապես ուրախալի է, որ արտաքին առևտուրը հավասարակշռված է, աճում է ինչպես բելառուսական արտահանումը դեպի Հայաստան, այնպես էլ հայկական արտահանումը դեպի Բելառուս: Աճում են ներդրումները, և դա նույնպես երկկողմանի է. աճել է Հայաստանում բելառուսական կապիտալով և Բելառուսում հայկական կապիտալով գրանցված ձեռնարկությունների քանակը:

Սա շատ լավ արտացոլում է այն, որ մենք տարբեր մակարդակներում ակտիվ և արդյունավետ աշխատում ենք: Եվ բիզնեսը զգում է այս ազդակները, որոնք հաղորդվում են նաև քաղաքական մակարդակով, մեր ունեցած գործիքակազմը ևս արդյունավետ է: Գիտեք, բոլորովին վերջերս կայացավ Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես ինձ զեկուցել են, այն բավական հաջող է անցել, գործընկերները շատ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մի ամբողջ շարք հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով, հարգելի Նիկոլ Վովայի, վստահ եմ, որ մենք ավելի լավ արդյունքների կհասնենք: Մեր կարծիքով, իհարկե, այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի»:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Ռոման Գոլովչենկոն մտքեր են փոխանակել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մի շարք հարցերի:

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի
23:50 Լուրեր եմ ստացել, որ Ծաղկավանի հատվածում ոստիկանական զորքեր են կուտակված․ հերթը Ծաղկավանի՞նն է
08:37 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. Փաստ
09:21 Հանգստի մասին մոռացեք․ բոլոր ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից
10:28 Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են
21:51 Եթե ուսապարկ չկա, ինքը հաջողության չի հասնի․ ՔՊ-ականի պատկերացումները՝ Բագրատ Սրբազանի մասին