Ներքին 3 տարի առաջ - 19:03 20-10-2022

Կայացել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման և Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որի նպատակն է կենտրոնի ստեղծման աշխատանքներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման եւ Խորհրդատվական հանձնաժողովի առաջին հանդիպումը, որին մասնակցել են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ ենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՄԱԿ Զարգացման ծրագրի ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Ըստ աղբյուրի՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծումը բխում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից. « Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ թեև բարեփոխումն իրականացվում է Կառավարության առաջնորդությամբ և Արդարադատության նախարարության համակարգմամբ, սակայն նոր կենտրոնը չի հիմնադրվելու որպես պետական կամ գործադիր իշխանության մարմին, այլ որպես մասնավոր սուբյեկտ` ոչ առևտրային իրավաբանական անձ։ Աշխատանքների մեկնարկային փուլից սկսած ներգրավվել են անվանի փորձագետներ, որոնք, բացի իրենց փորձն ու գիտելիքները ներդնելուց, կապահովեն նաև ստեղծվող կենտրոնի անկախությունը, հեղինակությունն ու վստահելիությունը»:

Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել է Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ Արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքներում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին, որոնք աջակցել են այս գործընթացին: Արդարադատության ոլորտը այն ոլորտներից է, որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատանքներ իրականացնել: Մենք սերտ համագործակցություն ունենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ և ուրախ եմ, որ Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը կյանքի կկոչվի նաև Հայաստանում»:

Նշվում է, որ ելույթով են հանդես եկել նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և մյուս հյուրերը։ Նրանք ողջունել են Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարն ու հայտնել իրենց պատրաստակամությունն աջակցելու կենտրոնի աշխատանքներին:

«Նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ են հետապնդում ապահովել արդարադատության արդյունավետությունն և մատչելիությունը` զարգացնելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակները, ապահովել առևտրային վեճերի լուծման ժամանակակից եղանակների կիրառումը, Հայաստանում տեղական, տարածաշրջանային և ինչու չէ նաև միջազգային վեճերի լուծումը արբիտրաժի միջոցով` դրանով նաև պայմաններ ստեղծելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների արդյունավետ պաշտպանության համար»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ միևնույն ժամանակ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների և, մասնավորապես, արբիտրաժի կայացվածությունը կնպաստեն դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչը արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջնային նպատակներից մեկն է։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո