Երևան +22°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:47 20-10-2022

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ


ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: