Երևան +10°
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 14:39 20-10-2022

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին երկու ընկերական հանդիպումներ կանցկացնի։

Նոյեմբերի 16-ին Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Կոսովոյի հավաքականի հետ. խաղը կկայանա մրցակցի հարկի տակ։

3 օր անց էլ ազգային թիմը նույնպես մրցակցի դաշտում ստուգողական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու հետ։

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ Հայաստանի հավաքականն առանց գլխավոր մարզչի է։