Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:49 20-10-2022

Բուհերը միավորվում են առանց սահմանված չափանիշների․ Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդական

Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն արդեն տևական ժամանակ է շարունակում են պայքարը բուհերի միաձուլման դեմ։ Նրանք համալսարանից քայլերթով ու «չենք ձուլվելու», «Կամք, պայքար, հաղթանակ» և այլ վանկարկումներով շարժվել են դեպի Կառավարության շենք՝ իրենց բողոքի նոտան հղելու օրենքի նախագծի դեմ։

Ավելի ուշ, Կառավարությունից բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեցին ակցիայի 6 պատվիրակներին ընդունելու պատրաստակամության մասին, քննարկելու և պատասխանելու ուսանողների ներկայացրած դիմումի պատասխանը։

Բրյուսովի համլսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանի խոսքով՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները և բուհի ղեկավարությունը գիտական խորհրդում քննարկել են Կառավարության որոշման նախագիծն ու դրա վտանգները։

Դեռևս անցած երկուշաբթի իրենք 5 կետից կազմված առաջարկներ են ներկայացրել Կառավարության ղեկավարին և ակնկալում են հստակ պատասխաններ։

«Կետերը վերաբերում են որոշման կասեցմանը։ Պետք է ձևավորվի ակադեմիական խորհուրդ, որը պետք է հստակ չափանիշներ սահմանի, թե ինչպես պետք է բուհերը միավորվեն։ ՊԵտք է հասկանանք, թե նամակի պատասխանն ինչ ընթացքի մեջ է, քանի որ մինչև այսօր մեզ դեռևս որևէ պատասխան չեն տվել»,- ասաց նա։

Գրիշա Թամրազյանը՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականը, անդրադառնալով տարածվող լուրերին, թե Բրյուսովում բաց չեն քննարկմանը և կտրականապես դեմ են բուհերի միավորմանը՝ ասաց, որ իրենք բաց ենք բոլոր տեսակի քննարկումների համար։

Իր խոսքով՝ իրենք դեմ են բուհերի միավորման վերաբերյալ որոշման կայացմանը՝ առանց այդ հաստատությունների ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու։

«Քննարկման առարկա այս պահին չի կարող լինել Բրյուսովի համալսարանը Մանկավարժական համալսարանին միացնելու հարցը։ Քանի որ այս 7 տարվա քննարկումների ընթացքում մեզ ոչ մի ողջամիտ առաջարկ ու հիմնավորում չի եղել, թե ինչու է մեր համալսարանը միավորվում Մանկավարժական համալսարանին»,- ասաց Թամրազյանը։

Բուհի ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ լիազոր մարմինը խնդիրը ճիշտ չի ներկայացրել Կառավարությանը, իսկ բուհերի միավորումը պետք է իրականացվի սահմանված չափանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը