Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:32 19-10-2022

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ին։ Հայտնի էր դարձել, որ
փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարուցված քրեական հետապնդման հետ։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարել էր նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Դատավորի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադառնալով դատավորի կալանավորմանը, գրել էր․

«Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։

Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»։

Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել էին դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով՝ թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ԲԴԽ-ն բավարարել էր։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քրեական վարույթը վերաբերում է քրեական աշխարհում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը։

Դատավոր Ալեքսանյանը բավարարել էր պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։ Այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ փաստաբանը մաղադրվում է դատավորին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Ամենից շատ դիտված

08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
08:53 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ Հրապարակ