Արտաքին 3 տարի առաջ - 20:15 17-10-2022

Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, Լաչինի և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքները պետք է նույն կարգավիճակը ունենան։ Ինչպես փոխանցում է թուրքական իշխանամետ «Milliyet» պարբերականը, Չավուշօղլուն այս մասին ասել է այսօր՝ Ստամբուլում կայացած թյուրքալեզու պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին հարցին՝ Չավուշօղլուն շեշտել է, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Բաքուն Երևանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրել, որին թեկուզ ուշացած, այնուամենայնիվ Հայաստանը դրական պատասխանեց։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությունում առկա են ծրագրեր, որոնք պետք է իրագործվեն։

«Ադրբեջանն ասում է, որ Լաչինն ու Զանգեզուրը պետք է նույն կարգավիճակն ունենան։ Սրանից բացի կան այլ նախագծեր, որոնք պետք է իրականացվեն։ Սահմանների հարցով համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել։ Սա նույնպես պետք է իրականացվի։ Արտաքին գործերի նախարարները լիազորվեցին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այս բանակցությունները նույնպես պետք է արագ ընթանան»,- ասել է Չավուշօղլուն։

Բացի այդ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր է Հարավային Կովկասում մնայուն կայունությունն և խաղաղություն հաստատելու համար։ Նա շեշտել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև նույնպես հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Անկարան իր քայլերը ձեռնարկում է Բաքվի հետ համահունչ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև յուրաքանչյուր դրական քայլ կնպաստի նաև մեր հարաբերություններին։ Հիմա Ադրբեջանը հետ է վերցրել իր հողերը։ Մենք ասացինք, որ Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից։ Սա նաև Հայաստանին է պետք։ Յուրաքանչյուրը պետք է իր բաժինը անի՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի