Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:11 17-10-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով մեկնել է Բուլղարիայի Հանրապետություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Սոֆիայի «Լետիշե» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Բուլղարիայի էլեկտրոնային կառավարման նախարար Տզվետա Տիմևը, Բուլղարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Լակին Անաստասովը և պաշտոնատար այլ անձինք։

Ամենից շատ դիտված