Ներքին 3 տարի առաջ - 18:00 17-10-2022

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստ


Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության կարգի կատարելագործմանը, ՀՀ նախագահի ինստիտուտի վերաիմաստավորմանը և Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված քաղաքացիության և նստակեցության ցենզերի վերանայմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ ընթացակարգային հարցեր:

Նիստի ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված միայն ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ-ում մշտական բնակության պարտադիր պահանջների վերանայման առաջարկությունների փաթեթը:

Քննարկվել են Նախագահի գործառույթները, նախագահի լիազորությունների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, հնչել են առաջարկություններ և կարծիքներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու