«Google Maps-ից անհետացել են Արցախի օկուպացրած բնակավայրերի հայկական տեղանուները…»․ ադրբեջանագետ

Ներքին 2 տարի առաջ - 16:26 17-10-2022

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․

«Google Maps-ից անհետացել են Արցախի օկուպացրած բնակավայրերի հայկական տեղանուները…

Ակնայից թողնելով Աղդամը, Վարանդայից՝ Ֆիզուլին, Գուբադլի, Կովսկանաից՝ Զանգելանը, Քարվաճառից՝ Քելբաջարը։

Ի գիտություն նաև նշեմ, որ այս հարցով սրանք վաղուց էին զբաղվում՝ դեռևս անցած տարի պաշտոնական նամակ էին ուղարկել Google՝ տեղանուները անվանափոխելու պահանջով»: