Արտաքին 3 տարի առաջ - 10:56 17-10-2022

ԵՄ նոր պատժամիջոցներն Իրանի դեմ՝ կապված բողոքի ցույցերի ճնշման հետ, կանդրադառնան մոտ 15 մարդու վրա

Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են ազդել մոտ 15 մարդու և կազմակերպությունների վրա։ Երկուշաբթի օրը իսպանական El País թերթի փոխանցմամբ՝ սահմանափակող միջոցների ռեժիմը ներառում է համայնքի տարածք մուտքի արգելք և ԵՄ-ում ակտիվների սառեցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հրատարակության համաձայն՝ նոր պատժամիջոցները, որոնք կքննարկվեն հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, կապված են մարդու իրավունքների ոտնահարման և Մահսա Ամինիի մահվան հետևանքով առաջացած սոցիալական բողոքների ճնշման հետ։

Պարբերականի տվյալներով՝ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործման հարցը։ Պարբերականը գրում է, որ անօդաչու սարքերի ենթադրյալ օգտագործման համար դեռ պատժամիջոցներ չեն սպասվում։ Իրանի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ զենք չեն մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար։

Օգոստոսին The Washington Post-ը հրապարակեց հոդված, որտեղ պնդում էր, որ ԻԻՀ-ն Ռուսաստանի Դաշնությանը մատակարարում է իր անօդաչու սարքերը, հետագայում նման հայտարարություններ արեցին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրությունները լցոնում է անվանել։

Իրանում անկարգություններ են տեղի ունեցել 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Ըստ պաշտոնական վարկածի՝ այս քուրդ աղջկան բերման է ենթարկել փոխոստիկանությունը՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։

Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Խռովարարները հարձակվել են ոստիկանների և Բասիջ միլիցիայի անդամների վրա, պղծել Ղուրանը, հրկիզել մզկիթներն ու կառավարական շենքերը, հարձակվել հիջաբներով կանանց վրա, հրկիզել շտապօգնության մեքենաներն ու բենզալցակայանները։ Մասնակիցները ձերբակալվել են Իրանի տարբեր քաղաքներում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը