Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:29 14-10-2022

Ավինյանի սիրտը շենք է ուզում. բուհերից բացի` միավորվում են նաև բուժհաստատությունները

Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քաղաքն իրենով անելու հերթական փորձերն է սկսել։ Բացի բուհերից, այս անգամ էլ ԲԿ-ների՝ միմյանց միանալու նախագիծն է քննարկվելու, որին Oragir.news-ը երեկ անդրադարձ արդեն իսկ արել էր։ Բանն այն է, որ նախագիծը դեռ շրջանառության մեջ չի դրվել, սակայն ԲԿ-ների աշխատակիցներին արդեն ազատում են աշխատանքից։

Խոսքը, ըստ տեղեկությունների, մի նախագծի մասին է, որը փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը՝ բնականաբար նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ձեռամբ, փորձելու է շրջանառել, ու Երևանի՝ մի քանի ԲԿ-ների հետ՝ «շախմատ» խաղալ։

Քանի որ մայիսի 24-ին Երեւանի ավագանու նիստում օրակարգը հաստատելու ժամանակ ավագանու ընդդիմադիր անդամներից էլ էին առաջարկել 6-րդ հարցը հանել օրակարգից, որով առաջարկվում էր Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա», «Սարի Թաղ» պոլիկլինիկա», «Նորագավիթ պոլիկլինիկա» եւ «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ-ները վերակազմավորել, միևնույն է, այն այլևս իրականություն է դառնալու։

Oragir.news-ը գնացել է երկու ԲԿ-ների հետքերով. «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն և «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆը միանալու են իրար։ Ըստ մեր տեղեկությունների՝ «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ից արդեն իսկ մոտ քսան հոգի տեղավորվել է այլ ԲԿ-ներ, կրճատումներ են եղել, որի հետևանքով էլ մոտ 200 անձ մնալու է անագործ, որոնց թվում են այնպիսի ավանդ ունեցող բժիշկներ, մասնագետներ, ովքեր տարիների աշխատանքային փորձ ունեն։

Մենք զրուցեցինք «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սրտաբանության բաժնի գիտական ղեկավար Արամ Չիլինգարյանի հետ, ով չնայած նրան, որ վրդովված է եղել քաղաքապետարանի որոշումից, ու մեր տեղեկություններով, ընդդիմադիր հայացքներ ունի, իրեն տնօրինությունից տեղեկացրել են, որ աշխատավարձ չի ստանալու, հավանաբար, եթե իրենց ոչ ականջահաճո բան ասի, ու հնարավոր է, որ ինքն էլ «կրճատումների տակ ընկնի», դրանից վախեցած մեզ հետ զրույցում ասաց. «Ինձ հետ չեն կիսվել աշխատակիցները, չեն սրտնեղել, ես էլ իմ տեղը հանգիստ աշխատում եմ։ Միավորմանը ո՛չ դրական եմ վերաբերվում, ո՛չ բացասական։ Մենք նույն կերպով, ոնց աշխատել ենք, այդպես էլ անելու ենք, սովորաբար դա աշխատող բժշկի վրա չի անդրադառնում, ես իմ համար, իմ տեղում, պացիենտների հետ նորմալ աշխատում եմ և առանձնապես այդպիսի բան չեմ տեսնում։ Կրճատումներ եղել են, բայց ես նրանց չեմ ճանաչում։ Շատ լավ է, որ կրճատումների պատճառով մարդիկ, ովքեր դուրս են մնացել, աշխատանքն են գտել։ Ամեն մարդն ինքն իր գլխի տերն է։ Դուք ինձ զբաղացնում եք, ես պացիենտ եմ նայում»,- ասաց Չիլինգարյանը՝ չժխտելով, որ ԲԿ-ից աշխատակիցները դուրս են մնացել։

Իսկ մեզ հետ զրույցում դրան հակառակ «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ փոխտնօրեն Հ. Կժդրյանն էլ, փորձելով արդարացնել այն, որ երկու ԲԿ-ների միավորմամն պատճառով ինչեր կարող են լինել, մերթ սրտնեղելով աշխատակիցների համար, մերթ պաշտպանելով նախագծը բերողներին, պատասխանեց.

«Այս պահին ամեն ինչ կանխատեսման մակարդակով է։ Ամբողջ իմաստը առողջապահության անձնակազմի, բուժական փորձի օպտիմիզացիա կատարելն է։ Այս պահին մեր ինստիտուտը մոնոպրոֆիլ կլինիկա է, այսինքն՝ նեղ մասնագիտական, և չի կարող դիմագրավել ժամանակակից առողջապահական համակարգի մարտահրավերներին բազմաթիվ պատճառներով։ Հիվանդը պետք է ապահովված լինի, ժամանակակից առողջապահական համակարգը չի կարող պատասխանել բոլոր հարցերին։ Եվ սա է ամբողջ մարտավարությունը, որ մոնոպրոֆիլ վիճակից անցում կատարենք դեպի բազմապրոֆիլ կլինիկա։ Մենք գնում ենք օպտիմալացման, աշխատակիցների վերաբերյալ կոնկրետ մեխանիզմներ մշակված չեն։ Որպես փոխտնօրեն՝ այս պահին չկա որևէ բան, որի մասին կուզեմ ասել, ավագանու նիստի մասին էլ ձեզանից եմ լսում։ Տեղյակ եմ նախագծի մասին։ Վաղուց ժամանակն էր դրա։ Նախկինում մաքսիմում քննարկել ենք տնօրինության հետ»։

Իսկ ԲԿ-ի աշխատակիցներից էլ մեզ հետ զրույցում սրտեղեցին, որ կապված են ԲԿ-ի հետ և չեն ուզի փոփոխություններ լինեն. «Մենք շատ կապված ենք ԲԿ-ի հետ ու ուզում ենք, որ ինչ փոփոխություն էլ լինի՝ ի օգուտ պացիենտի լինի։ Ճիշտն ասած լսել են լուրի մասին, բայց դեռ չենք համակերպվում»։

Իսկ Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարումը պատկանում է «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ին: Վերջինս պատկանում է նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը՝ Գայանե Զախարյանն, որն, ի դեպ, բժշկուհի է աշխատում հենց այդ նույն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում: Բնականաբար, ներկայիս իշխանության ախորժակը՝ հանձինս նորընտիր փոխքաղաքապետ Ավինյանի, հասել է ԲԿ-ներ՝ դրանք, հավանաբար, այլ նպատակին ծառայեցնելու համար, քանի առիթ է....

Մենք զրուցեցին նաև «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ավետիսյանի հետ՝ հասկանալու տնօրինության և աշխատակիցների կարծիքները։ Աշխատակիցներն, առհասարակ, տեղյակ էլ չէին որոշման մասին, իսկ թե ինչ է որոշելու տնօրինությունը, Ավետիսյանն ասաց. «Նախագծի մասին տեղեկացել եմ, այն դեռ չի հաստատվել, հարց է, թե ավագանու նիստում ինչ որոշում կլինի։ Բնականաբար որոշումների, պաշտոնական տեսակետից հետո մեզ հայտնի կլինի, թե դրանից հետո ինչ իրավական փաստաթուղթ կստացվի։ Այս պահին ԲԿ-ի հետ որևէ քննարկում չի եղել, ԲԿ-ն որևէ գրություն չի ստացել, ցանկացած կարծիք կկազմենք գրություն ստանալուց հետո։ Եթե որևէ նախագիծ, որ կբխի նրանից, որտեղ բարձր կդասվի պացիենտի շահը, մենք կողմ կլինենք։ Աշխատակիցներից նույնիսկ շշուկ չկա, նրանք անգամ տեղյակ չեն, որ քաղաքապետարանում նման նախագիծ կա։ Լինելու է, բնականաբար, ժողով, քննարկում աշխատակիցների հետ՝ նրանց կարծիքը հաշվի առնելով»։

Հիշեցնենք, որ հուլիս 1-ին փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը անդրադարձել էր Երեւանում միավորվող պոլիկլինիկաներին՝ նշելով, որ մի քանիսը բարեկարգվելու են, նոր ծառայություններ են ներդրվելու, ինչպես նաեւ ծառայությունների որակն է բարձրանալու։ Փաստորեն, բարեկարգում ասելով նկատի ուներ՝ Ավինյանի սիրտը շենք է ուզում. բուհերից բացի` միավորվում են նաև բուժհաստատությունները։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին