Ներքին 3 տարի առաջ - 21:49 14-10-2022

Եթե էստակադայի փլուզման վտանգ կար, 2 բանվորը ի՞նչ են անում, թքում-կպցնո՞ւմ են

Ավելի քան մեկ շաբաթ է՝ Կասյան-Բարեկամություն էստակադան փակ է, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, ինչն էլ բազմաթիվ խցանումների, անհարմարությունների պատճառ է դարձել։

Քաղաքացիները օրեր շարունակ լուսանկարներ են հրապարակում՝ նշելով, որ այս բանուկ հատվածում՝ կարեւորագույն կամրջի վրա վերանորոգման աշխատանքներ իրականացնում է ընդամենը 2 բանվոր։

Ավելի վաղ մենք դիմել էինք Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լեւոն Սարդարյանին․ «Մեկ ֆոտոյի հիման վրա քոմենթ տալը լո՞ւրջ եք համարում։ Ինձ ավելի շատ հետաքրքում ու ուրախացնում ա էն, որ ժամանակին ա հայտնաբերվել ու լրջագույն խնդիրներից ենք խուսափել»։

Իր ֆեյսբուքյան մեկնաբանություններում էլ Սարդարյանը նշել էր, թե «երկու բանվորն էլ է շատ, դեֆորմացիոն կարերն են փոխվել, բետոն է լցվել, պետք է սպասել, որ չորանա»։

«Այլընտրանքը էստակադայի փլուզումն էր։ Սենց լա՞վ ա»,-ավետում է պաշտոնյան՝ ձեռքի հետ մունաթ գալով այն բոլոր քաղաքացիների վրա, ովքեր բողոքում են իրականացվող աշխատանքներից։

Այսինքն՝ եթե կամուրջը փլուզման վտանգի առաջ էր, ինչո՞ւ են հասցրել այդ փուլին ու ինչու են այդ սպառնալիքը մատի փաթաթան դարձնում եւ մունաթ գալիս քաղաքացիների վրա, քաղաքացիների պարտականությո՞ւնն էր հետեւել, որ դանակը ոսկորին չհասնի։

Երկրորդ՝ եթե այլընտրանքը փլուզումն էր, բա ինչի է «2 բանվորն էլ շատ», հիմա այդտեղ 24-ժամյա ռեժիմով պետք է մի քանի բրիգադ աշխատեր, ամրակցման աշխատանքներ իրականացվեին՝ հաշվի առնելով այդ կարեւորագույն էստակադայի նշանակությունը եւ փլուզման ռիսկը։ Միթե օրումեջ երկու բանվորով հնարավոր է ամրացման աշխատանքներ անել, թե «թքում-կպցնում են»՝ անորակ ասֆալտ անելու սխեմայով։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի նշած ժամկետներնին, թե էստակադան կգործի երեքշաբթի օրվանից, վաղուց արդեն քաղաքացիները չեն հավատում նման հայտարարություններին, Դալմայի ճանապարհը վկա, որը դեռեւս մայիսին տեղի ունեցած փլուզումից հետո ամբողջությամբ չի բացվել, ընդամենը երթեւեկելի մեկ գիծ է գործում։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից