Երբ մենք խոսում ենք գիտելիքից նախ և առաջ պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ գիտելիքի համար լինի պահանջարկ. Կարեն Ադոնց
copy image url

Երբ մենք խոսում ենք գիտելիքից նախ և առաջ պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ գիտելիքի համար լինի պահանջարկ. Կարեն Ադոնց

Ներքին 2 տարի առաջ - 14:33 14-10-2022
«Նորմալ հայտարարություն է, որը բխում է այսօրվա իրավիճակից»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Կարեն Ադոնցը՝ արձագանքելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայյտարարությանը, որով առաջարկում էր քաղաքացիներին վարկ վերցնել տները վերանորոգել և տրամադրել վարձով։

Տնտեսագետը ընդգծեց, որ պայմանավորված անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակով նման հայտարարություն են արել. «Այս պայմաններում կոնկրետ առաջարկություն է, հայտարարության նման մի բան է, ինչ-որ օրենսդրական առաջարկություն չէ, որը հասկանալի է»։

Դիտարկմանը, որ Քերոբյանը հաճախ է նման հայտարարություններ անում, որոնք հետագայում քննարկման առիթ են դառնում, դրանցից մեկն էլ այն է, որ ասել էր երեխաները թերսնված են, ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ գիտելիք չունեն տնտեսագետն արձագանքեց.

«Հասկանում եք գիտելիքները, մարդկանց աշխատանքի ընդունվելու հնարավորությունները և այլն, դրանք պայմանավորված են տնտեսության պահանջարկով, եթե մեր տուրիզմը մի-քանի անգամ ավելանա՝ մենք ստիպված կլինենք զբազվել սպասարկման ոլորտով, առևտրով և այլն, որը կդեգրադացնի աշխատուժը։

Երբ մենք խոսում ենք գիտելիքից նախ և առաջ պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ գիտելիքի համար լինի պահանջարկ, այսինքն՝ լինեն ոլորտներ, որոնք կպահանջեն ինժեներներ, բարձրակարգ մասնագետներ և այլն։ Ներքևից պետք է սկսել, ոչ թե վերացական ասենք սովորեք, որ լավ ապրեք»։

Հարցին, թե, առհասարակ, Վահան Քերոբյանի հայտարարությունները խելամիտ եք համարում՝ տնտեսագետն ասաց. «Խնդիրը կայանում է նրանում, որ կարևորը ինչ քայլեր ես անում և ինչ արդյունք կտան այդ քայլերը։ Հայտարարությունները քիչ նշանակություն ունեն, պետք է փոխվեն օրենքները, պետք է փոխվի քաղաքականությունը, պետք է երևա այդ քաղաքականության նպատակային լինելը և ինչպես ենք շարժվում մենք այդ նպատակին հասնելու համար, թե չէ մենք ընթացիք հարցեր ենք լուծում, արձագանքներ և այլն, բայց չի երևում տեսլականը՝ ուր ենք մենք տանում տնտեսությունը, ինչ հեռանկարներ կա, ինչ ենք անում մենք դրա համար»։

«Ընդհանուր խոսքերը՝ սա արեք, նա արեք, սա կլինի նա կլինի, դրանք գործնականում մեծ նշանակություն չունեն, որովհետև Հայաստանը շատ խոցելի, զգայուն տնտեսություն ունի այն ոլորտները, որը մենք ունենք՝ տուրիզմ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում և այլն դրանք խոցելի ոլորտներ են, եթե եղավ ճգնաժամային իրավիճակ, այդ ոլորտները առաջինն են տուժելու, մենք չունենք մեր տնտեսության համար այն բազային հիմնավոր ոլորտը, որոնք կկարողանան դիմադրել և զարգացում ապահովվել. սա է մեր խնդիրը, որ մեր տնտեսությունը շատ թույլ և խոցելի տնտեսություն է, այ սա պետք է փոխել, ոչ թե վերացական խոսել արդյունաբերությունից, քիմիայից և այլն։

Մենք պետք է ցույց տանք, թե մենք ինչ ենք արտադրում, արտադրել և ստացվում է ներդրումները, որ մենք պետք է արտադրենք։ Մենք այսօր որևէ արդյունաբերական արտադրանք չենք արտադրում, նոր հետաքրքրիր ոլորտներ չունենք, էլեկտրոտեխնիկա, ճշգրիտ մեքենաշինություն, իսկ դրանք ռազմաարդյունաբերության հիմքն են, եթե այդ ոլորտները չկան, մենք ոնց կարող ենք խոսել թռչող դռոնների մասին, ռազմաարդյունաբերության մասին, այս հայտարարությունները պետք է երևան կոնկրետ գործով և արդյունքներում»,- ասաց Ադոնցը։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին