Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:16 14-10-2022

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում. Արցախի պատվիրակություն

Արցախի Հանրապետության պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։

Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին՝ ընդգծելով, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում:

Շեշտվել է, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
16:52 Ինչ քննարկման է մասնակցել Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունում
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
16:12 Հեռացեք ձեր Ռուսաստանը. Հայաստանում ապրող ռուս բլոգերն արձագանքել է իրեն ուղղված հեյթին
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով