ԱՄՆ Պետքարտուղարության՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների խոշտանգման նոր տեսանյութին, որն օրերս տարածվել էր համացանցում։
«Խորապես անհանգստացած ենք սեպտեմբերի 12-14-ի մարտերի ընթացքում ռազմագերիների նկատմամբ բռնության մասին նոր հաղորդումներով: Ամբողջական և անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի պատասխանատուներին»,- նշվում է բյուրոյի Twitter-ի էջում։
Բյուրոն նաև ողջունել է հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը՝ դա անվանելով նշանանկալից և դրական առաջընթաց։