copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:57 13-10-2022

Առաջիկայում Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն

Առաջիկայում Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Ի տարբերություն Փելոսիի պատվիրակության՝ այս 7 կոնգրեսականները չունեն հայամետ դիրքորոշում, նրանցից միայն մեկն է հայկական պատվիրակության անդամ:

Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»։