70 հոգու կյանք փրկելով՝ 21 հոգին անմահացան. Եռաբլուրում Ցորի զորամասի տղաների համար հուշակոթող տեղադրվեց

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:11 12-10-2022
Այսօր Եռաբլուրում Ցորի զորամասի տղաների համար հուշակոթող է տեղադրվել, որին ներկա էին տղաների հարազատները, ընկերները և մարդիկ, ովքեր անտարբեր չեն անցել նրանց կողքով։



Oragir.news-ի հետ զրույցում Ցորում զոհված Ռուբեն Պողոսյանի ազգական Եղիշե Զաքունցն ասաց, որ տղաների մահից երկու տարի անցել է, բայց մեկ տարի է, ինչ նրանց մասունքները հողին են հանձնել։



«Իրենց առաջին տարին է, զգացմունքները շատ տարբեր են․ և ափսոսանքկա, որ տղաներն իրենց կյանքը նվիրաբերեցին առ Աստված ու առ Հայրենիք։ Տեսնելով էսօրվա իրավիճակը ու ղեկավարությանը, թե ինչ քայլեր են անում, հասկանում ես, որ Աննա Հակոբյանի ասածն այլևս իրականություն է դառնում՝ իմանալով, որ տղաների, մեր տված ողջ արյունը հանուն ոչնչի է։ Նրանք բոլորին պատրաստ են մեղադրել՝ բացի իրենցից։ Այսինքն՝ ես իրենց փոխարեն լինեի, շուտվանից ինքնասապան կլինեի։ Էսքան երիտասարդ տղաների սպանեցին, ընտանքիներ քանդեցին, ոչնչացրին և միաժամանակ էդքան տղաների կյանք փչացրին, որ այսօրվա դրությամբ հաշմանդամ են դարձել։ Միաժամանակ մեծ հպարտություն եմ ապրում նրանց կատարած սխրանքի համար։ Համենայն դեպս Ցորի դրվագով գիտեմ։ Քսան հոգով են եղել, չեն հանձնվել իրենց հրամանատարի հետ։ Նորայրը մինչև հիմա անհետ կորած է, իրենք չեն հանձնվել ու կռիվ են տվել»։



Պատերազմում տղաները գնացել են սահմանագիծ չունեցող տարածք, ադրբեջանական 250-հոգանոց դիվերսիոն խումբ է եղել, իսկ Ցորի տղաները 21 հոգով են եղել, որոնք բոլորն էլ կռվել ու զոհվել են՝ գերի չընկնելու համար։ Տղաներից 12-ը անհետ կորած էին, մեկ տարի շարունակ նրանց հարազատները տղաների մարմինները գտնելու ու վերադարձնելու համար էր պայքարում։ Ի վերջո նրանց մասունքները վերադարձվել են հայկական կողմին՝ ռուսական կողմի միջնորդությամբ։



Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա ապրիլի 12-ի որոշմամբ բավարարվել էր «Ցորի գործով» տուժող կողմի միջնորդությունը՝ գործի տարածքային քննությունը փոփոխելու մասին, եւ գործի քննությունը հանձնվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:



Մայոր Գեւորգ Գեւորգյանն, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից: Առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել, Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ: Նրանք էին՝ Նվեր Էդուարդի Ավանեսյանը, Վահե Սերգեյի Ավագյանը, Վաչագան Գարիկի Հարությունյանը, Կարեն Բորիսի Դանիելյանը, Նաիրի Գրիգորի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ՝ Գեորգի Արմենի Բալայանը, Սամվել Արթուրի Ղազարյանը, Արթուր Արմենի Ասրյանը, Լեւոն Մհերի Գրիգորյանը, Դավիթ Լեւոնի Ազատյանը, Արտյոմ Արտակի Տեփանյանը, Ռուբեն Արսենի Պողոսյանը, Նարեկ Արմենի Օհանյանը, Արտակ Ջիվանի Միքայելյանը, Հայկ Մհերի Պապիկյանը, Վահե Արթուրի Պապյանը, Հայկ Հովհաննեսի Անտոնյանը, Գոռ Գեւորգի Ափանոսյանը, Սամվել Ստեփանի Պողոսյանը, Հայկ Սարգսի Մելիքյանը: Տղաները գերի չընկնելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի