Արտաքին 4 տարի առաջ - 09:10 12-10-2022

Թերապևտը թվարկել է 30 տարեկանից հետո տարածված հիվանդությունները


Ատոպիկ դերմատիտը, ալերգիան և մի շարք այլ հիվանդություններ համարվում են երեսուն տարեկանից հետո ամենատարածված հիվանդություններկը, նշել է բժիշկ-թերապևտ Լյուդմիլա Լապան։ Այդ մասին նա ասել է Ura.ru-ի խմբագրությանը։

Բացի ալերգիաներից և մաշկային հիվանդություններից, 30 տարի հետո հաճախ ի հայտ եկած հիվանդություններից մասնագետը անվանել է ռևմատիզմն ու ռևմատոիդ արթրիտը։ Նրա խոսքով՝ այս տարիքում շատ լուրջ դեպքեր են արձանագրվում, քանի որ սկզբնական փուլում մարդիկ ուշադրություն չեն դարձնում պաթոլոգիայի վրա և չեն ցանկանում օպերատիվ բուժվել։

Նաև տարիքի հետ մեծանում է սիրտ-անոթային պաթոլոգիաների, մասնավորապես՝ ինֆարկտի զարգացման ռիսկը, հատկապես նրանց մոտ, ովքեր պրոֆեսիոնալ կերպով զբաղվում են բռնցքամարտով, ֆուտբոլով և բարձր ինտենսիվության այլ մարզաձևերով, ընդգծել է Լապան։

Եզրափակելով՝ թերապևտը հիշեցրել է, որ մարդը երիտասարդ տարիքում պետք է հոգ տանի իր առողջության մասին, որպեսզի հետագայում չբախվի անսպասելի խնդիրների և երկարատև բուժման անհրաժեշտության։

Ավելի վաղ իմունոլոգ Անդրեյ Օբրազցովը ցրել էր այն առասպելը, որ ալերգիան տարածվում է գարնանը՝ բույսերի ծաղկման ժամանակ, և այն անվանել անսպասելի աշնանային ալերգեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ