Ներքին 3 տարի առաջ - 22:08 11-10-2022

Չգիտենք՝ երբ կվերադառնանք առկա ուսուցման, հիմնական խնդիրը աշակերտների անվտանգությունն է. Գեղարքունիքի մարզպետարան

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի ևՎայոց Ձորի մարզի որոշ դպրոցներոմ դասապրոցեսը դադարեցվել էր։

Oragir.news-ի հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանն ասաց. «Երեկվանից դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է, բայց մինչ այդ էլ դասապրոցեսը անցկացվում էր հեռավար։ Երեկվանից արդեն սռկա է։ Ոչ մի ծրագրից էլ հետ չեն մնացել»։

Հարցին, թե բոլոր աշակերտնե՞րն են ապահովված եղել տեխնիկական սարքավորումներով, Գաբրելյանն ասաց, որ բոլոր երեխաներն էլ իրենց միջոցներով ապահովված են եղել սարքավորումներով և իրենց օգնության կարիքը չի եղել։

«Երեխաները իրենց միջոցներով հեռավար պարապել են, երեկվանից անցել են առկա ուսուցման»,- ասաց Գաբրիելյանը։

Հետաքրքրվեցինք Գաբրիելյանից, թե մարզի քանի դպրոցներում էր դասապրոցեսը անցկացվում հեռավար, Գաբրելյան ասաց, որ հեռավար դասապրոցես իրականացվում էր Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի երեք դպրոցներում։

Գեղարքունիքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանն էլ oragir.news-ին հայտնեց, որ մարզի որոշ դպրոցներում ուսուցումը շարունակում է իրականացվել հեռավար։

«Մենք մարզում ունեենք ընդամենը չորս դպրոց, որոնց ուսուցումը կազմակերպվում էր հեռավար։ Խոսքը վերաբերում է Վարդենիսի տարածաշրջանի Սոթքի միջնակարգ դպրոցին, Արզանդի հիմանական և Կուտականի միջնակարգ դպրոցներին։ Այս չորս դպրոցներում դասապրոցեսը հեռավար է անցկացվում»,- ասաց նա։

Հարցին, թե որքան ժամանակ է՝ ինչ դասապրոցեսը հեռավար է անցկացվում, պատասխանեց. «Պատերազմի հենց հաջորդ օրվանից»։

Ճշտեցինք Զազյանից՝ բոլոր երեխաները ի վիճակի՞ են դասապրոցեսին մասնակցել հեռավար, ունե՞ն տեխնիկական ապահովվածություն. «Այո՛, մենք կազմակերպել ենք, տեխնիկական խնդիրներն ամբողջությամբ լուծված են այս չորս դպրոցների, և՛ պլանշետներ, և՛ ժամանակակից հեռախոսներով ապահովված են, կարողանում են արդյունավետ կազմակերպեկ հեռավար ուսուցումը»։

Հարցին, թե երբ են նախատեսում վերադառնալ առկա ուսուցման, պատասխանեց․ «Իրավիճակից ելնելով չենք կարող ասել, թե երբ կվերադառնանք առկա ուսուցման, հիմնական խնդիրը աշակերտների անվտանգությունն է»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»