Ներքին 3 տարի առաջ - 16:54 11-10-2022

Սահմանների պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկվում են ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիները. ՊՆ

ՊՆ-ից ստացվեցին մեր հարցերի՝ երկար սպասված պատասխանները. պարզվեց՝ երկուսը անշունչ, մնի բերնումն էլ ըսկի շունչ չկա:

Շուրջ քսան օր առաջ Պաշտպանության նախարարություն հարցում էինք ուղարկել՝ սեպտեմբերի 13-ից սկսված ադրբեջանական հարձակման արդյունքում ՀՀ սահմաններում առկա փոփոխության, դրա ծավալների և պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ծառայության կազմակերպման, դրանում կամավորականների ներգրավման մասին:

ՊՆ-ից ստացված պատասխանում նշված է, որ հարցերից երկուսին (սահմանագծի փոփոխության և պաշտպանությանը կամավորների ներգրավման մասին) չեն պատասխանելու՝ օրենքով սահմանված կարգով:

Մյուս հարցերն էին՝ «ինչպե՞ս է կազմակերպվում կամավորականների հերթափոխը առաջնագծում»; «հնչում են մարտակոչեր, կամավորագրման առաջարկներ, դրանք անձնական պոռթկումնե՞ր են, թե՞ իրականում կամավորներ անհրաժեշտ են բանակին»; «վարչական շրջաններն առաջարկում են գնալ թաղապետարաններ և այնտեղ գրանցվել աշխարհազորում. ինչպե՞ս է կիրառվելու այդ ներուժը՝ միայն ռազմական դրություն հայտարարելո՞ւ պարագայում»:
Ի պատասխան՝ նշված է. «Սահմանների պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկվում են ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիները՝ կամավորական հիմունքներով կազմավորվող աշխարհազորային ստորաբաժանումներում»:

Եվ այս պատասխանը այլ հարցեր է առաջացնում.
ճի՞շտ է, որ ՀՀ քաղաքացին չիմանա՝ իր սահմաններն ինչպես են փոփոխվել,
ինչպե՞ս է, որ գաղտնիք է, թե որտեղ է ավարտվում քո երկիրը,
ինչո՞ւ չի կարելի իմանալ, թե փաստացի պատերազմական վիճակում գտնվող շփման գծի պաշտպանությանը որքանո՛վ են ներգրավված ժամկետային զինծառայողները՝ 18-20 տարեկան, և ո՛ր չափով՝ քիչ-շատ պատրաստություն անցած կամավորականները:

Կարծես հարցման պատասխանն ուղարկված է, որպեսզի թղթով ամեն ինչ ճիշտ լինի, օրենքով սահմանված կարգով՝ ժամկետում:

Մեր հարցման միակ պատասխանն է. «Սահմանների պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկվում են ցանկություն հայտնած ԲՈԼՈՐ քաղաքացիները», և կրկին հարցեր են առաջանում. իրադրությունն այդքան լո՞ւրջ է, իրոք, պակասո՞ւմ է ներուժը, գուցե պետք է քաղաքացիների հետ առավել անկե՞ղծ լինել:

Տպավորություն է, որ մի օր ՊՆ-ից արդարանալու են, որ մեր միջոցով այս՝ իրադրության մասին ուղերձը հղել են հանրությանը: Եվ դա հնչելու է այնպես անզորաբար ցավոտ, որքան Արծրուն Հովհաննիսյանի խոսքն էր իրադրության լրջության մասին՝ ես ասում էի, որ Շուշիի մոտ համառ մարտեր են ընթանում, ով ուզեր հասկանալ, կհասկանար:


Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին